24-ամյա ամերիկուհին ձերբակալվել է իր մանկահասակ երեխաների նկատմամբ դաժան արարք կատարելու մեղադրանքով։
Կինն առանց խղճի խայթի 4 և 6-ամյա երեխաներին մի քանի օր թողել է ստորգետնյա փայտե արկղում։
Իրավապահները երեխաներին գտել են մերկ և հյուծված վիճակում։ Այնտեղ գտել են նաև սննդի մնացորդներ և ծածկոց։
Երեխաներից մեկն ասել է, որ այս տարի պետք է գնար առաջին դասարան, սակայն մոր դաժան արարքի հետևանքով երեխան դպրոցի փոխարեն հայտնվել է սարսափելի անհիգենիկ տարածքում։
Տղաներին միանգամից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները մանրակրկիտ հետազոտություն են իրականացրել։ Երեխաներին լողացրել են և նոր հագուստ են տվել։
Մայրն արդեն ընդունել է իր հանցանքը։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ։