Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաց նամակ

10:51, çarşamba, 19 ağustos, 2015
Բաց նամակ
     Շատ հետաքրքիր մտքեր ունես։ Եվ՝ յուրահատուկ ճաշակ։ Ես մի քիչ դեսից-դենից կարդացի քո էջում գրվածները ու ինձ թվաց, թե անցնում եմ անցած դարի Փարիզի փողոցներով։ Դրանք արվարձանային փողոցներ էին, և ինչքան շատ էի ես առաջանում, այնքան պարզունակ էր դառնում մարդկանց կյանքն ու կենցաղը։ Աշունը դեռ մնում էր, բայց մարդկանց երազներն արդեն սկսել էին սառչել, որովհետև բոմժերը հավաքել-այրելէին կարմիր-դեղնաչոր տերևները։ Հետո ես տեսա, թե դու ինչպես էիր տաքացնում ձեռքերդ թիթեղյա տակառում այրվող կրակի վրա։ Շուրբոլորը ինչ-որ գոռում գոչում էին, բայց դու մի տեսակ ցրված էիր. կարծես մի լավ բան էիր կորցրել կամ հարազատ մեկին էիր սպասում։ Ես տնտղեցի քեզ մի քիչ ավելի երկար, քան դա պետք էր անել, իսկ դու հավանաբար մտածեցիր. 《Տեսնես էս բիձեն ի՞նչ ա ուզում ինձանից》։ Հետո անձրև եկավ ու լվաց-տարավ մեր հայացքները, կասկածներն ու անծանոթությունը։ Մենք տաք թեյ, շոկոլադե կրեմով թխվածք ու անկեղծ զրույց ցանկացանք։ Ցանկացանք մեր ետևից փակել այս աշխարհի դուռն ու այլև երբեք չհիշել մեր անխուսափելի վերադարձը։
     Վերադարձ, … Դա կորուստների և ձեռքբերումների միակ կառամատույցն է, և մենք բոլորս նորանոր զգացողություններ ենք ճաշակում՝ ամեն անգամ, երբ հայտնվում ենք այստեղ՝ որպես ուղևոր, դիմավորող կամ բանտարկյալ։ Ահա կանգնած ենք՝ ես ու դու, կառամատույցի այս ու այն կողմերում։ Մենք դեռ ոչինչ չենք խոսել, իսկ այս ու այն կողմ սլացող գնացքները հատում են մեր հայացքները։ Այնինչ այնքան շատ բան խոսեցինք այս լռությամբ, այս եզակի լռությամբ, որ էժանագին գրոշի պես գցած էր Փարիզի արվարձանային փողոցում ուր բոմժերը տրորում էին աշնան երազները, իսկ մարդիկ սիրտ էին այրում թիթեղյա տակառներում։»
    
     Անի Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4298 | 0 | 0
Facebook