Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՆԱԻՐԱ ՆԱՍԻԲՅԱՆԻ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՈՐՈՆԵԺՈՒՄ

19:02, salı, 24 kasım, 2015
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՆԱԻՐԱ ՆԱՍԻԲՅԱՆԻ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՈՐՈՆԵԺՈՒՄ
    
Սույն թվականի նոյեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքի ՛՛Миндаль՛՛ սրճարանում, տեղի ունեցավ հայազգի իմ հայրենակից ու ընկեր, բանաստեղծուհի՝ Նաիրա Նասիբյանի գրական ստեղծագործական երեկոն, որին մասնակցում էին երեք տասնյակից ավել հյուրեր, որոնցից հանդես եկան Աիդա Հարությունյանը, Հասմիկ Ծատուրյանը, Նորա Նասիբյանը, և վաստակաշատ մանկավարժ՝ Էմմա Թորոսյանը:
Կարոտի ու սիրո թեման, խոհականությունն ու իմաստնությունը գերեց հյուրերին:
Տիկին Էմմա Թորոսյանը, հանգամանորեն վերլուծեց Նաիրա Նասիբյանի բանաստեղծություններն ու համարեց նրան Տավուշ աշխարհի աննման գովերգու...
Հանդիպման ընթացքում հնչեցին Ն. Նասիբյանի "Սիրերգեր" ժողովածուից հատվածներ, որոնց ակտիվ քննարկմանն իրենց սրտաբուխ խոսքերով հանդես եկան հյուրերը՝ կարևորելով բանաստեղծուհու հայեցի պահպանողական տեսակը արժևորելու և սերունդներին փոխանցելու հարցում:
Վերջում հյուրերին հրամցվեց հայկական ազգային համեղ-հոտով ղափամա...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3914 | 0 | 0
Facebook