Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԵՐԲ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ ԱՆՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ

18:01, cumartesi, 25 temmuz, 2015
ԵՐԲ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ ԱՆՈՒՆ Է ՍՏԱՆՈՒՄ
     Երբ զգացմունքը անուն է ստանում, և առավել ևս, երբ այդ անունը Սեր է, տարածությունը փակում է դուռն ու միայնանում, իսկ կարոտը փռում է թևերն ու ապրում այնտեղ:
     Ինձ համար դժվար չէ ընդունել, որ դու հեռու ես, դժվարը հավատալն է նրան, որ քեզ սիրել եմ այդ հեռավորության մեջ: Ես քեզ սիրահարվեցի իմ հիշողություններում, իսկ սիրեցի, երբ բացակայությունդ այդ հիշողությունները հավաքեց զամբյուղում և բարձր անդունդից փորձեց ցած նետել, որպեսզի ցավեի, որպեսզի տանջվեի, որպեսզի հավատայի ու հիշեի քեզ, զգայի կարիքդ, մոռանայի ինձ հանուն քեզ….որպեսզի քո մասին երկար մտածելով՝այլևս առանց քեզ ապրել չկարողանայի, որ Աստծուն խնդրեի քեզ աչքի լույսի պես սիրել ու պահպանել ինձ համար:
     Կրկին գիշեր, կրկին դու…ի՞նչ ես անում, ի՞նչ ես մտածում…դո՞ւ էլ ինձ նման փորփրում ես մեզ բաժանող հեռավորության յուրաքանչյուր կիլոմետրը, դո՞ւ էլ անհույս փնտրում ես մոխրացած հիշողությունների չմոխրացած կրակը:
     Հոգնել եմ աչքերիդ քարացած հայացքին նայելուց, հոգնել եմ հեռախոսիէկրանին խոստովանելուց, որ քեզ սիրում եմ, կարոտում եմ, զգում եմկարիքդ….հեռախոսն էլ արդեն փակում է ականջները, երբ ես խոսում եմ: Երբդեռ նորաթուխ սիրահարված էի, երբ սիրո ծառից միայն քաղցր պտուղներն էիճաշակում, ինքս ինձ խոստանում էի քեզ երբեք չխոստովանել, բայց մի օր խենթուկս տրվեցի զգացմունքներին ու շուրթերիցս դուրս թռավ խոստովանությունը…անկամ, չարակամորեն, չարաճճիորեն, անդառնալիորեն…Ու սկսվեց սիրո իրական պատմությունը՝զուրկ հեքիաթներից, լի հուզականությամբ:
     Բանակը միայն քո ծառայությունը չէ: Ես էլ ծառայում եմ քեզ հետ հավասար: Ծառայում եմ ՔԵԶ: Քեզ հետ բարձրանում եմ դիրքեր, կորցնում եմ ինձ մթության մեջ, ու գիտե՞ս, ամենաշատը վախենում եմ մթության մեջ լռությունից: Չասված խոսքեր կան, չգրված տողեր….բայց ես սիրում եմ խոսել աչքերով, իսկ դու հեռու ես այնքան, որ աչքերումս կարդալու հնարավորությունը ամբողջովին բացառված է.ստիպված եմ լռել: Միայն դու իրավունք ունես հասկանալու՝ինչ եմ ասում ես աչքերով, պատմում հոգով, արտահայտում սրտով: Ամեն գիշերն ինձ համար կյանքի նոր դաս է.գիշերը քեզ ավելի կարոտելն է: Քեզ տեսնում եմ երազում և վեր եմ թռչում այն հավատով, որ իրական է, դու կողքիս ես, մթության մեջ սկսում եմ շարժել ձեռքերս, գրկել անհետացող պատկերդ, նայել ու ասել՝մի գնա, վախենում եմ...կորցնելուց....
     Մի նոր նկար քեզանից, և կրկին ևս մեկ անքուն գիշեր...ինձ այդ նկարն անգիր անելու համար մեկ գիշեր է պետք...ես պիտի սովորեմ, թե ինչպես ես նայում դու, ինչ ես ասում, պիտի անգիր անեմ ամեն մի փոքրիկ մասնիկը նկարի, որպեսզի ամբողջովին զգամ ներկայությունդ...որպեսզի նկարը սառած մի ակնթարթից վերածվի ապրող վայրկյանի:
     Քամին բերում է իր հետ տողերս...քաղցր են բառերը, անկեղծ՝խոսքերը, ու գիտեմ՝դու չես հավատում դրանց, որովհետև ես երբեք էլ չեմ կարողանա բառեր գտնել քեզ ինձ հետ կատարվողը բացատրելու համար: Գիտե՞ս՝երբ մարդիկ չեն կարողանում արտահայտել իրենց զգացմուքները.երբ ոչ թե սիրում, այլ պաշտում են:
     Սովորում եմ սիրել քեզ.հաճախ շփոթվում եմ այդ ճանապարհին, որովհետև չեմ ուզում նմանակել այն սերը, որը դու ես ինձ տալիս.պարզապես միշտ մտովի քեզ դարձնում եմ իմ ուսուցիչը ու հեզորեն աշակերտում քեզ...քո դասը կատարյալ է:
     Ես մի կողմ եմ թողնում սկզբունքներս, որովհետև պարզապես դրանց կարիքը չունեմ, հպարտություն չեմ խաղալու՝դու ինձ հետ ամբողջովին անկեղծ ես, քո իրական դեմքով ու ապրումներով: Հասկանում եմ, որ ինձ հետ դժվար է.ես երբեք չեմ կարողացել անել այն, ինչ ինձ ասել են, բայց դու անգամ էությանս այդ կողմը ի զորու եղար փոխելու:
     Կրկին լուսաբաց, կրկին դու: Ու կրկին արևին նայելով՝աչքերս ցավում են, իսկ ես հաճախ եմ նայում, որովհետև քեզ էլ միշտ նայելու եմ այդպես՝սիրով, բայց հայացքս փախցնելով քեզնից:
     Երանի այն օրվան, երբ գլխավերևում երկու արև կունենամ:

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4708 | 0 | 0
Facebook