Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երջանկության անծանոթ գույնը

20:46, çarşamba, 25 mart, 2015
Երջանկության անծանոթ գույնը
     Դատարկ սենյակ, անօդ տարածություն, խեղդող լռություն, իսկ ես անգամ չէի էլ հասցրել երջանիկ լինել: Դեպի օտար մի տարածություն տանող պատուհան, որից այն կողմ միշտ ցանկացել եմ խաղաղ փռված, լուրթ մի ծովակ տեսնել: Քանի՜-քանի՜ անգամ եմ այդ ծովակն ու նրան շրջապատող սքանչելի տարածությունը ներկել մեր երազանքների գույներով...ու...ինչի՞ համար, որ այսօր այնտեղ միայն հիասթափությունից խունացած բնապատկեր տեսնե՞մ...թե, որ դադարեմ ագահորեն շնչել բաց պատուհանից արագորեն ներս խուժող օդն ու շարունակել նույնքան ագահորեն սիրել կյանքը: Ինչի՞ հասցրեց մեզ մեր սիրո արեգակը, որին ես վստահել էի մեր կյանքում գույների և ջերմության ապահովումը, ու՞ր տարավ մեզ առագաստանավը, որի մեջ դրել էի իմ անծայրածիր նվիրվածությունն ու վստահությունը: Ասում են, թե ճանապարհին հայտնված արհավիրքներն անկարող եղավ շրջանցել, բայց ի՞նչ իմանաս՝անկարող էր շրջանցելու, թե՞ մինչ արհավիրքներն արդեն կոտրված էր:
     Իսկ դու հեգնում էիր, ասելով, թե իզուր եմ վախենում ունեցածս կորցնելու համար, թե այն ինչ իմն է, ուրեմն իմն է...քանի անգամ եմ քեզ ասել, ախր, ոչ ոք ոչ ոքի չի պատկանում: Քո հեգնանքին ի պատասխան՝կյանքը հեգնեց երկուսիս էլ, ինչևէ, ես դեռ չեմ մոռացել մեր ապագան, շատ լավ հիշում եմ, թե ինչ գույներով պիտի փայլեին մեր երազանքները:
     Գիտե՞ս ինչն է ցավոտ...ո՛չ դա այնքան էլ քո բացակայությունը չէ, ո՛չ դա կարոտը չէ և ոչ էլ հիասթափությունը, դա իմ կիսատ մնացած երազանքներն են, որոնք մնացին պատերին գրված, երկնքում խեղդված, օդում տարածված, մնացին որբ և լքված: Արդեն հասել ենք բաժանմանը, իսկ մենք դեռ չէինք էլ հասցրել երջանիկ լինել, դեռ չէինք էլ հասցրել վիճել, չհասկանալ իրար, հպարտություն խաղալ, մեր պատմությունը ամբողջովին կիսատ է և զուրկ գույներից: Հասկանու՞մ ես, իսկ ես անգամ չէի էլ հասցրել մտապահել երջանկության գույնը, բայց նա արդեն դուրս էր հորիզոնիցս:
     Ես առաջվա նման սիրում եմ կյանքն ու ապրելը, ես հասկանում եմ, որ կորուստը նորն ստանալու ազդանշան է, ես գիտեմ, որ հնարավոր չէ մահանալ ինչ-որ մեկին կորցնելուց հետո, չեմ խոստանում, որ ծանր կտանեմ կամ չեմ մոռանա քեզ, քեզանից հետո չեմ կարողանա նվիրվել...ես դեռ չեմ հասցրել երջանիկ լինել...ու քեզ խոստանում եմ՝ես քեզ մի օր կպատմեմ, թե ինչ գույն ունի երջանկությունը, թե ինչպես պետք է համակերպվել երջանիկ լինելու հետ, թե ինչպես պետք է տեսադաշտից չկորցնել երջանկությանը, բայց ես դեռ չեմ էլ հասցրել մոռանալ քեզ, ես դեռ ապրում եմ քեզ հետ այն փոքրիկ տանը, որի պատուհանից այն կողմ փռված է երազանքների ծովակը: Ծիծաղելի է, իսկ ես դեռ չեմ էլ արթնացել քնից, ես դեռ երազներում եմ ապրում, իսկ դու քո գնալով անգամ՝չկարողացար արթնացնել ինձ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6137 | 0 | 0
Facebook