Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կա՛նգ առ, ակնթա՛րթ

20:38, çarşamba, 25 mart, 2015
Կա՛նգ առ, ակնթա՛րթ
     Ամեն առավոտ բացում եմ պատուհանն ու հիացմունքով նայում դրանից այն կողմ տարածվող տեսարանին: Աշխարհը շնչում է, ապրում, ամեն ինչ անդադար շարժման մեջ է, անգամ այն, ինչ մեզ հավերժական անշարժ է թվում: Բայց չգիտեմ՝ինչու, ես կարծես անընդհատ դոփում եմ նույն տեղում, կարծես թե անտեսանելի կապանքներն ինձ կապում են անցյալ կատարյալից, այլ ոչ թե ենթադրականից կամ ըղձականից, կարծես թե ինձ համար գոյություն ունի միայն մեկ ժամանակ՝անցյալ: Կյանքը սովորեցնում է մեզ ապրել՝հիշելով անցյալը և շարժվել առաջ՝չկորցնելով ներկան: Բայց ինձ մոտ խաթարվում է սկզբունքների ճիշտ ընթացքը: Ես զրկված եմ ակնթարթների անվերջանալի մրցավազքը տեսնելու հնարավորությունից, ես հաճախ կորցնում եմ ժամանակս անիմաստ ու անտեղի, ու զարմանում եմ, թե ինչու ներկայի մասին հիշում եմ այն ժամանակ, երբ նա արդեն անցյալ է: Զգում եմ, որ կյանքը շրջանցում է ինձ, բայց ափսոս որ մրցավազքը երբեք էլ իմ տարերքը չի եղել.ես չեմ կարողանում հասնել իմ ակնթարթների ետևից: Այնքան եմ արդեն մտքումս կրկնել՝կա՛նգ առեք, ակնթարթնե՛ր, որ երբեմն ինքս տարօրինակ կերպով իսկապես այդ զգացումն եմ ունենում, թվում է, թե ժամանակն իրոք կանգ է առել ու ինձ մնում է առաջ վազել ու վայելել հաղթությունը, բայց ես կրկին գամվում եմ տեղում ու թույլ տալիս նրանց ինձնից առաջ հաղթահարել շրջագիծն ու ես կրկին մնում եմ կյանքի խաղում հավերժ ուշացած անցորդ:
     Ներքին ինչ-որ մի համոզմունք ունեմ, որ կյանքը հրաշալի կարող է լինել յուրաքանչյուրիս համար, եթե սովորենք տեսնել ակնթարթների թռիչքն ու ոչ թե գնալ նրանց հետ, այլ հեռվից նայել ու հիանալ նրանցով, իսկ հետո թեքել գլուխն ու սպասել նոր ակնթարթներին: Կյանքը բուրաստան է, իսկ ակնթարթները այնտեղ թռչող թիթեռնիկներ, որոնցից ամեն մեկը իր գույնն ու յուրօրիանակությունն ունի և հակառակ սրանց՝անչափ կարճ կյանքի տևողություն: Մեզնից պահանջվում է այդ կարճ ժամանակում սովորել նրանց գույներն ու մեր կողմից գույներ ավելացնել, հետո բաց թողնել ու նույն ոգևորությամբ սպասել նոր թիթեռնիկներին:
     Ակնթարթները տարբեր գույներ ունեն, բայց մի ընդհանուր հատկանիշ՝անցողիկությունը: Եվ թե նրանցից որը մեզ վրա կթողնի իր գույներից, կարելի է իմանալ միայն առաջ շարժվելով.նրանց ետևից ցանկություն է առաջանում կանչելու.
     _Խնդրում եմ, կա՛նգ առեք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6187 | 0 | 0
Facebook