Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սուրբ Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս....

Ria Naina
Yazar:
Ria Naina
15:42, cuma, 25 оcak, 2013
Սուրբ Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս....

Հայ ժողովուրդը աշխարհին հայտնի է իր մշակույթով, ավանդույթներով, տոներով, ծիսակատարություններով, որոնք լինում են ինչպես եկեղեցական, այնպես էլ տաղավար: Եկեղեցական ամենագեղեցիկ տոներից մեկը Սուրբ Սարգսի տոնն է՝ երիտասարդների օրհնության օրը:
     Սուրբ Սարգսի տոնը շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ Զատիկից 63 օր առաջ: Այս տարի տոնը նշվում է հունվարի 26-ին: Հայաստանում ընդունված է այն նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիս Զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ժողովրդական ավանդույթներից է նաև Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը այն համոզմամբ, որ երազում կտեսնեն իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին, որը ջուր կմատուցի: Այդ օրը հիշատակելի սովորույթներից է նաև փոխինձով կամ ալյուրով սկուտեղ դնելը տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սարգիս Զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում սկուտեղի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, ապա այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց քաղցրավենիք ու բացիկներ են նվիրում և մաղթում, որ սիրո բարեխոս Սուրբը կատարի իրենց երազանքները:
     Հ.գ. Սիրում եմ այս տոնը, իր բոլոր սովորույթներով և ծեսերով, չէ որ ամեն ինչ կապված տոնի հետ լցված է սիրով:Ինչպես Ամանորի գիշերը, այնպես էլ այսօր հնարավոր են հրաշքներ :ՃՃՃՃ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
14371 | 0 | 0
Facebook