Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այսօր ձմռան առաջին օրն է)))

Ria Naina
Yazar:
Ria Naina
12:01, cumartesi, 01 aralık, 2012
Այսօր ձմռան առաջին օրն է)))

Այսօր դեկտեմբերի 1-ն է` ձմռան առաջին օրը...Անհավատալի է, թե ինչպիսի արագությամբ է հոսում ժամանակը... Երբ դեռ փոքր էինք, մեզ թվում էր, որ այն անվերջ է և շատ դանդաղ է անցնում... Կյանքը թվում էր այնքա՜ն երկար, անսահման, որ ցանկանում էինք առաջ տալ այն՝ երազելով ավելի շուտ մեծանալ՝ դառնալ ինքնուրույն, ազատ, որպեսզի մեզ ոչ ոք ոչնչից չզրկեր, կարողանայինք անել այն, ինչ ուզում ենք...

Օդում արդեն զգացվում է եղևնու, մանդարինի և երջանկության թարմ բույրը, ինչպես նաև մոտեցող ձմռան սառը շունչը...Տարին ավարտվում է և բոլորս սրտի թրթիռով, որևէ լավ բանի ակնկալիքով անհամբեր սպասում ենք Նոր տարվան, սպասում ենք հրաշքի. չէ՞ որ Ամանորն իր մեջ ինչ-որ կախարդական ուժ ունի...Թվում է՝ Նոր Տարին իր հետ նոր կյանք է բերելու՝ ավելի լավը, ավելի հաջող...մնացել է ընդամենը մեկ ամիս և այս վերջին ամիսը սպասումով լի ամիսն է, որն ավելի դանդաղ է անցնում, բայց, այնուամենայնիվ, այս մեկ ամիսն էլ կանցնի այնքան շուտ, ինչպես մեր կյանքի մյուս բոլոր ամիսները :

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
17279 | 0 | 0
Facebook