Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պարզ Երկինք….. ոչինչ ավելի

Ria Naina
Yazar:
Ria Naina
22:39, perşembe, 01 kasım, 2012
Պարզ Երկինք….. ոչինչ ավելի

Վերևում երկինքն է` ծածկված փքված ամպերով…..Ներքևում` անվերջ անձրևներից թաց ասֆալտը ….Եվ Ես..Այնտեղ հեռվում….Միայնակ… Չգիտեմ ինչու, բայց չեմ կարողանում պատկերացնել դեմքս: Թվում է, թե այն ընդհանրապես չկա: Չկան շագանակագույն աչքերս, վարդագույն շուրթերս չկան….Ոչինչ…Դատարկություն է……. Հագիս երկար շոր է` սև, գեղեցիկ ասեղնագործություններով :Այն վետվետում է քամուց..բայց տարօրինակ է, քանզի քամի չկա….Շորիս թևքերը երկար են, ծածկում են մատներս…. Ահա սկսում եմ զգալ դեմքս…Ցավում է… Լալիս եմ… Զգում եմ, թե ինչպես են այրվում այտերիս այն մասերը, որոնցով հոսում են արցունքներս: Երկար թևքերիս տակից սկսում եմ նայել մատներիս… Առաջին անգամ է, որ նրանք չեն դողում… Արցունքներս… Թափվում են ափերիս, իրենցից հետո թողնելով այրվածքներ…Չեմ ուզում նայել ձեռքերիս….Սարսափելի է… Ատում եմ ինձ նման պահերին: Չեմ հասկանում, ինչ է կատարվում ինձ հետ: Զգում եմ ցավ, իսկ հիմա նաև վախ: Որտեղի՞ց այս սարսափելի վախը: Չեմ հասկանում: Ոտքերս կարծես լուծվում են օդում: Նրանցից ոչինչ չմնաց, կարծես չեն էլ եղել: Այլևս ցավ չեմ զգում: Այն, ինչ մնաց, վախն է: Չեմ կարողանում շարժվել: Եթե նույնիսկ կարողանայի, ոչինչ չէի անի: Քանի որ, պատկերացում անգամ չունեմ, թե ինչպես դադարեցնեմ այս ամենը: Շարունակում եմ նայել, թե ինչպես է բաժանվում մարմինս: Ինձնից այլևս ոչինչ չմնաց: Ձեռքերս, ոտքերս չկան, իսկ շորս այնքան գեղեցիկ էր, ցավալի է որ այլևս չեմ տեսնի: Մնացել է միայն գլուխս: Ես հաստատ գիտեմ, որ լալիս եմ: Բայց այլևս չեմ զգում, ինչպես են արցունքները հոսում այտերովս: Վախը հետզհետե լքում է ինձ, և ստիպում նորից զգալ միայնություն: Ես այլևս չկամ….Կա միայն վերևում պարզ, կապույտ երկինք, ներքևում՝ արևի շողերից չորացող մոխրագույն ասֆալտ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
7662 | 0 | 0
Facebook