Զատիկը ամենահին և ամենասպասված տոներից է Քրիստոնյա աշխարհում: Բոլորը միմյանց այդ օրը շնորհավորում են` «Քրիստոս հարյավ ի մեռելոց» – «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Այն ամենալավ «պահպանված» ծեսն է: Եվ ինչպես հարուստ է ավանդույթներով, այնպես էլ յուրատեսակ ուտեստներով: Ձեզ ենք ներկայացնում համեղ կերակուրների մի քանի բաղադրատոմսեր:
ՉԱՄԻՉՈՎ ՓԼԱՎ
Բաղադրիչներ.
բրինձ – 4 բաժակ,
չամիչ – 400 գ,
ծիրանի չիր – 50 գ,
սալորաչիր – 50գ,
լավաշ – 0.5 հատ,
յուղ – 3-4 ճ.գդ.,
աղ ըստ ճաշակի
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել:
Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ շարել կտրատած լավաշը, լցնել բրնձի մի մասը, ապա չիրն ու չամիչը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը: Փլավը ծածկել լավաշի ոչ շատ մեծ շերտերով, լցնել եռացած գոլ ջուր և եփել շատ մարմանդ կրակով: Եթե կափարիչը հերմետիկ չի փակվում, այն փաթաթել մաքուր սրբիչով: Հարկ եղած դեպքում աղ անել:
ՇՈԳԵԽԱՇԱԾ ՍՊԱՆԱԽ Բաղադրիչներ.
սպանախ – 2-3 կապ,
ձու – 2 հատ,
կարագ կամ բուսայուղ,
աղ
Սպանախը լվանալ, կտրատել առանց չորացնելու: Սպանախի թաց տերևները լցնել կաթսայի մեջ, մի սուրճի բաժակ ջուր լցնել, կափարիչը ծածկել և շոգեխաշել մարմանդ կրակով: Երբ ջուրը ցամաքի, մի կտոր կարագ դնել վրան, խառնել: Մեկ-երկու րոպե անց ավելացնել հարած ձուն: Եփել, մինչև ձուն պատրաստ լինի:
ԱՂՑԱՆ «ԶԱՏԻԿ»
Բաղադրիչներ.
աղ դրած ձուկ – 150 գ,
կարտոֆիլ – 200 գ,
գազար – 3 հատ,
թթու վարունգ – 2 հատ,
ձու – 2 հատ,
խնձոր -3 հատ,
մայոնեզ – 200-300 գ,
կիտրոնի հյութ – 0, 5 թ.գդ.,
կանաչի
զարդարելու համար.
լորի ձու – 5 հատ,
կարմիր սոխ – 1 հատ
Կարտոֆիլը, ձուն, գազարը եփել: Ձուկը, վարունգը կտրատել: Կարտոֆիլը, ձուն, գազարը, խնձորը քերիչով անցկացնել: Աղցանը շերտերով դասավորել.
ձուկ, մայոնեզ,
կարտոֆիլ, մայոնեզ,
գազար, մայոնեզ,
ձու, մայոնեզ,
խնձոր, մայոնեզ
Զարդարել կանաչիով, հատապտուղներով, մեջտեղում դնել լորի խաշած ձվերը:
ԶԱՏԻԿԻ ԻՏԱԼԱԿԱՆ ԿԱՐԿԱՆԴԱԿ
Բաղադրիչներ.
խմոր.
ալյուր – 500 գ,
ձիթապտղի յուղ – 2 ճ. գդ.,
աղ
միջուկ.
սպանախ – 1 կգ,
սուսամբար – 1-2 թ. գդ.,
բուլկի – 1 հատ,
պարմեզան – 80 գ,
կաթ – 100 մլ,
պանիր ռիկոտտա – 500 գ,
կարագ – 50 գ,
ձու – 8 հատ,
աղ, սև պղպեղ
Ալյուրը մաղել, մի պտղունց աղ ցանել, ավելացնել ձիթայուղ ու այնքան ջուր, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը բաժանել տասներկու մասի, թողնել մեկ ժամ: Սպանախը լվանալ, կտրատել, աղ ցանել, շոգեխաշել: Բուլկին թրջել կաթի մեջ, քամել, երկու ձու հարել, խառնել բուլկուն, ավելացնել 2-3 ճաշի գդալ քերած պարմեզան: Զանգվածը խառնել ռիկոտտային ու սպանախին: Միջուկի վրա աղ ու պղպեղ ցանել: Վերցնել խմորի մի գունդը, բարակ բացել, փռել տապակի մեջ այնպես, որ եզրերը մի փոքր կախվեն տապակից: Բուսայուղ քսել, դնել խմորի երկրորդ շերտը, կրկնել: Վեց շերտ դնելուց հետո տեղադրել միջուկը: Սպանախի վրա փոսեր անել, ամեն փոսի մեջ մի կտոր կարագ դնել և կոտրել մնացած վեց ձուն: Կարելի է ձվերը նախապես խաշել, այդպես ավելի գեղեցիկ է ստացվում: Սպանախը ծածկել խմորի մնացած վեց շերտերով, ամեն մեկին ձեթ քսելով: Վերջին շերտի եզրերն ամրացնել, պատառաքաղով ծակծկել կարկանդակը և դնել տաք ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:
ՍՊԱՆԱԽՈՎ ՌՈՒԼԵՏ ԶԱՏԻԿԻ ՀԱՄԱՐ
Բաղադրիչներ.
քերած պանիր – 80-100 գ,
ձու – 4 հատ,
սպանախ, մաղադանոս, համեմ կտրատած,
սխտոր – 1 պճեղ,
բուսայուղ,
ալյուր,
աղ,
կաթ – 1 բաժակ
Թավայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել ալյուրն ու բովել, մինչև մի քիչ գույնը փոխի: Ավելացնել կաթը, խառնելով եփել, մինչև թանձրանա: Ձվերը հարել, խառնել մի քիչ հովացած զանգվածին: Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Կարելի է մի քիչ էլ կտրատած կանաչի լցնել խմորի մեջ: Ավելացնել քերած պինդ պանիրը, խառնել: Միջուկի կանաչին լվանալ, կտրատել, բուսայուղով մի քիչ տապակել: Ավելացնել մանրացրած սխտորը, աղ ցանել: Յուղաթղթով ծածկված տապակի մեջ լցնել խմորը, տարածել և թխել քսան րոպե տաք ջեռոցում: Խմորը հանել, վրան դնել միջուկը և զգուշորեն փաթաթել` տալով ռուլետի ձև: Միաժամանակ պետք է և փաթաթել, և հեռացնել յուղաթուղթը խմորի վրայից:
ՁԿՈՎ ՈՒՏԵՍՏ
Զատիկի սեղանի անբաժան ուտեստներից է նաև ձուկը' խաշված կամ տապակված: 6-8 բաժնի համար անհրաժեշտ է'
1-2 հատ ձուկ 100գ կարագ Կես կապ սամիթ 2 լավաշ 2ճ/գ ձեթ Աղ, սև/կարմիր պղպեղ Լավ լվացած ձկները կտրել ողնաշարից այնպես, որ կտորները ամբողջովին չառանձնանան իրարից: Վրան ու մեջը աղ, սև ու կարմիր պղպեղով համեմել: Վերջում ձեռքով ողջ ձուկը պատել ձեթով և թողնել մի կողմում, որ համեմունքները ներծծվեն: Այնուհետև կարագը կտրատել ու սամիթի ճյուղերի հետ տեղադրել ձկան փորի մեջ: Ձկան ճեղքերի մեջ նույնպես դնել կարագի կտորներ: Վերցնել սառը թավան, վրան փռել լավաշը, մեջը դնել ձուկը և փաթաթել: