Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» մարզադպրոցում մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի անվան «Չարենցավանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը։
Մայիսի 11-12-ն ընթացող մրցաշարն անցկացվում է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի և Կոտայքի մազի ձյուդոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, որի նպատակն է խթանել Հանրապետությունում ձյուդո մարզաձևի հետագա զարգացումն ու մասսայականությունը:
Մրցաշարին մասնակցում է շուրջ 500 մարզիկ՝ ՀՀ-ից, ՌԴ-ից և Վրաստանից: Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն՝ 4 տարիքային խմբով և 36 քաշային կարգով:
Այսօր առավոտից սկսվել են գոտեմարտերը՝ 1/8 եզրափակցչից: Մրցաշարի ընթացքում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները կպարգեվատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով, դրամական պարգևներով և նվերներով: Թիմային հաշվարկով մրցանակային տեղ զբաղեցրած թիմերը ևս կպարգեվատրվեն դրամական պարգեվներով ու նվերներով: Մրցանակային ֆոնդը շուրջ 2 միլիոն դրամ է:
Նշենք, որ կյանքից վաղաժամ հեռացած Արարատ Նազարբեկյանը, ում անունն է կրում այս մեծ մրցաշարը, մեծ ավանդ ունի Չարենցավանում ձյուդո մարզաձեւի հիմնադրման ու զարգացման գործում: Նրա օրոք Չարենցավանի թիմը եղել է Հանրապետության լավագույններից մեկը: Արարատ Նազարբեկյանը մարզել և դաստիարակել է բազմաթիվ սերունդների, որոնք հետագայում հանդես են եկել տարբեր երկրների մրցասպարեզներում՝ ունենալով բազմաթիվ հաջողություններ:
Արարատ Նազարբեկյանի անվան «Չարենցավանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը Հայաստանում անցկացվում է 2-րդ անգամ, ինպես կազմակերպիչնրեն են նշում, այն ավանդական բնույթ է կրելու: