Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԵՊՀ-ն ընդունել է Ջիմ Բումելային

20:18, cuma, 20 mart, 2015
ԵՊՀ-ն ընդունել է Ջիմ Բումելային
    
ԵՊՀ-ն հյուրընկալել է Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի ("The International Federation of Journalists-IFJ") նախագահ Ջիմ Բումելային: Հանդիպմանը մասնակցում էին Ժուռնալիստիկայի, Միջազգային հարաբերությունների և Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները:

    

    
Ջիմ Բումելան խոսել է ժուռնալիստիկայի վրա ժամանակակից տեխնոլոգիաների դրական և բացասական ազդեցությունների մասին՝ ընդգծելով այն միտքը, որ համացանցը և առցանց լրագրությունը լուրջ մարտահրավերներ են նետում ամսագրային ժուռնալիստիկային՝ ստիպելով վերջինիս նույնպես մուտք գործել համաշխարհային սարդոստայն:

    
Բանախոսի ելույթից հետո ուսանողները հարցեր են տվել հյուրին: Հարկ է նշել, որ առավել աչքի էին ընկնում ապագա լրագրողները, ովքեր Ջիմ Բումելային ուղղել են հեղինակային իրավունքի, առցանց լրագրության և «տեղեկատվություն- անվտանգություն» համատեքստում լրագրողական էթիկայի մասին մի շարք հարցեր:

    
Հանդիպման վերջում ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը շնորհակալություն է հայտնել հյուրին հետաքրքիր զրույցի համար և գրքեր նվիրել նրան: Ջիմ Բումելան նշել է, որ այցելությունների ժամանակ միշտ ուրախությամբ և մեծ պատրաստակամությամբ է հանդիպում ուսանողների հետ, քանի որ հենց նրանք են վաղվա ժուռնալիստիկայի ստեղծողները:

    
«IFJ» -ի հիմնական նպատակն է պաշտպանել և ամրապնդել լրագրողների իրավունքներն ու ազատությունները: Կազմակերպության առաքելությունն է նաև աշխարհում համերաշխության, ժողովրդավարության հաստատումը, սոցիալական արդարության, աշխատանքային և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև պայքարն աղքատության և կոռուպցիայի դեմ:

    
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան, որն այսօր ունի երեք պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հիմնադրվել է 1926թ.-ին Փարիզում: Հետագայում կազմակերպությունը վերագործարկվել է երկու անգամ՝ 1946թ.-ին և 1952թ.-ին: Այսօր այն շուրջ 100 երկրներում ունի ավելի քան 600.000 անդամ: «IFJ» -ի գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում (Բելգիա):
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2621 | 0 | 0
Facebook