Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Գույները շուրջս լիովին փոխում են ամեն ինչ՝ անկախ նկարի սև ու սպիտակ լինելուց»

23:20, pazartesi, 16 mart, 2015
«Գույները շուրջս լիովին փոխում են ամեն ինչ՝ անկախ նկարի սև ու սպիտակ լինելուց»


    
     Նվարդ Խաչիկյանը, ով զբաղվում է մոդելավորմամբ, դիզայնով և նկարչությամբ՝ հիմնականում նկարելով շապիկների վրա, սովորել է Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի հագուստի մոդելավորում բաժնում: Նկարել սիրել է դեռ փոքր տարիքից: «Հիշում եմ՝ դպրոց ընդունվելու ժամանակ ինձ տվեցին մի թուղթ, ասացին՝ մի բան նկարեմ, ես նկարեցի աղջիկ՝ այդ ժամանակվա մոդայիկ հագուստով: Դիզայներության հանդեպ սերս նորից եղել է մանկուց՝ տիկնիկների համար շորեր կարելուց»:

Նվարդն ասում է, որ իրենից առաջ քույրն էլ լավ էր նկարում, ինքը կարողանում էր նկարել, բայց սկզբում լավ չէր ստացվում՝ փոքր լինելու պատճառով . «Տեսնում էի, որ քույս գեղեցիկ է նկարում, կարելի է ասել, բարի նախանձ եմ ունեցել և դրանից հետո սկսել եմ աշխատել իմ վրա ու սկսեցի ավելի լավ նկարել, ասում են՝ լավ է ստացվում», - անկեղծանում է Նվարդը:

Նա դեռ սովորելու տարիներին աշխատել է, սկզբում այցեքարտերի պատվերներ է ունեցել, որը կրկին կապված է եղել դիզայնի հետ, հետո աշխատել է կարի ֆաբրիկայում և սկսել է նկարել շապիկների վրա մինչ այսօր: Միաժամանակ մասնակցել է տարբեր ցուցադրությունների՝ ցուցադրելով իր կարած հագուստները: Հագուստների վրա սկսել է նկարել այն ժամանակ, երբ համալսարանում սկսել են ուսումնասիրել բատիկա առարկան, որի ժամանակ շինֆոնից և մետաքսից շարֆեր էին նկարում, հետո իմացել է, որ կան հագուստի համար նախատեսված պինդ ներկեր, գնել է և սկսել փորձել, հետո նկարել է այն մարդկանց համար, ովքեր ցանկացել են:

Նվարդը իր կյանքը չի պատկերացնում առանց նկարելու, նկարում է հիմնականում գիշերները.

«Նկարում եմ, երբ նույնիսկ տխուր եմ լինում ու ամեն ինչ մոռանում եմ... Գույները լիովին փոխում են շուրջս ամեն ինչ՝ անկախ նկարի սև ու սպիտակ լինելուց: Նկարել սիրում եմ հիմնականում գիշերները, երբ ինձ խանգարող չկա: Այդպես ոգևորությունս մեծանում է», - ասում է նա:

Նվարդը դպրոցական տարիներին մասնակցել է «Բոլորս հավասար ենք» հաշմանդամներին նվիրված նկարչական մրցույթին և հաղթել է հենց նրա նկարը, որը այժմ փակցված է իրենց շրջանի 4 դպրոցներում: «Նկարիս միտքը այն էր, որ բոլոր մարդիկ հավասար են: Անկեղծ ասած, ոգեշնչվել էի աստղագիտության դասագրքի մի նկարից, որտեղ տիեզերքն էր ու հենց այդ դասի ժամին էլ նկարել եմ: Նկարում երկու մարդ էր, մեկը հաշմանդամություն չուներ, մյուսը՝ ակնոցով էր ու օգտվում էր անվասայլակից»:

Նվարդը ասում է, որ հիմնականում նկարում է աղջիկներ, անիմացիոն պատկերներ, դժվարանում է նկարել դիմանկարներ, սակայն հիշում է իր նկարած Բոբ Մարլիի նկարը՝ կետերով արված: Չի նկարում աբստրակտ ոճի նկարներ:

Նա ավելի շատ օգտագործում է վառ գույներ, հաճախ նաև սևը: Իսկ իր աշխարհի գույնը, ասում է, հենց կանաչ գույնն է. «Կանաչը բնական գույն է, ես հենց այդ գույնից եմ ոգեշնչվում, այդ գույնի բոլոր երանգներով: Այն ինձ ավելի է մտերմացնում բնության հետ»:

Ոգեշնչման աղբյուրները տարբեր են նրա համար. «Ոգեշնչվել եմ Սիլվիա Պելիսսերոյից, ով իտալացի նկարիչ է, սիրում եմ նրա նկարելու ոճը: Նաև ոգեշնչվում եմ հայ դիզայներ Գևորգ Շադոյանի գործերով...»:

Այժմ նա կարում է նաև շորեր, իսկ վերջերս ուղղությունը դեպի պարարվեսի կողմն է, նկարում է պարուհիների:

Նվարդը շատ է ցանկանում, որ մենք՝ հայերս, ավելի մոտենանք արվեստին: Ասում է՝ ինքը դեմ է տեխնիկային ու չի ցանկանում կորի ձեռքի աշխատանքը, ուզում է, որ այն միշտ արդի մնա և գնահատվի... Հույս ունի, որ կգա այն օրը, երբ ինքն էլ ավելի առաջ կգնա այս ոլորտում և ավելի շատ կմասնակցի ցուցահանդեսների...
    
     Նյութը՝ Աննա Գարեգինյանի

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
32629 | 0 | 0
Facebook