Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Պահեք այն հայ կնոջ կերպարը, որը, հավատացեք, կգնահատեն ձեր տղամարդիկ».Երգիչ Արմեն Ղազարյան

23:17, cuma, 27 şubat, 2015
«Պահեք այն հայ կնոջ կերպարը, որը, հավատացեք, կգնահատեն ձեր տղամարդիկ».Երգիչ Արմեն Ղազարյան


     Այսօրվա մեր զրուցակիցն է երգիչ Արմեն Ղազարյանը: Նա իր գործունեությունը սկսել է դեռ դպրոցական տարիներից: Մասնակցել է տարբեր միջոցառումների, հանդեսների, ինչից հետո հասկացել է, որ պետք է իրեն փորձի երգարվեստում. «Ընդունվեցի Արմեն Տիգրանյանի երաժշտական դպրոցը, որից հետո շարունակեցի ուսումս Մխիթար Սեբաստացու կրթահամալիրում և այնուհետև ավարտեցի Մանկավարժական համալսարանը: Համագործակցել եմ բազմաթիվ մշակութային օջախների հետ, ինչպես նաև տաղանդավոր անհատների հետ, հպարտորեն կնշեմ նրանցից մի քանիսին՝ Պիտեր Գաբրիել, Լևոն Մինասյան... Այժմ գործունեությունս շարունակվում է... նոր երգեր, նոր պրոեկտներ...»


    

Արմեն Ղազարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ իր հաջողությունները դեռ առջևում են, ավելացնելով. «Այն բոլոր գնահատականները, ջերմ խոսքերը, որոնք ուղղվում են իմ երգարվեստին, կարող եմ համարել հաջողություն և ձեռքբերումների արդյունք: Ամեն օր զգում եմ ու տեսնում եմ մարդկանց դրական հայացքներն ու իմ երգի հանդեպ սերը, կարծում եմ ՝ սա էլ ձեռքբերումների մի մասնիկ է...»


    

Հայցին, թե Ո՞րն է համարում նա իր ամենաստացված երգը, որը արժանացել է հանդիսատեսի բուռն արձագանքին Արմենը պատասխանում է. «Ես երևի այն հաջողակներից եմ, ում երգերը շատ կարճ ժամանակում սիրվում ու ընդունվում են ժողովրդի կողմից: իհարկե լսելով արձագանքները միանշանակ կասեմ ՝ «Մեկ է» երգը զգալի բուռն արձագանքներ ունեցավ շատ կարճ ժամանակում: Ինչի համար, իհարկե, շնորհակալություն երգի հեղինակներին՝ Ղազարյան Արմանին և Սրբուհի Ստամբոլցյանին»:

Երգիչն իհարկե ունի նոր երգ, որի համար պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել: «Անկեղծ ասած չէի ուզենա դեռ խոսել երգի մասին: Բայց վստահ կարող եմ ասել, որ շատ սիրուն գործ է ու միանշանակ կսիրվի հանդիսատեսի կողմից», -հավելեց նա:


    

Մոտենում է ամենագեղեցիկ տոներից մեկը՝ մայրության և գեղեցկության տոնը: Արմեն Ղազարյանը ևս շնորհավորեց այս գեղեցիկ տոնի առթիվ՝ ասելով.

«Ես սիրով ուզում եմ շնորհավորել մեր հայ կանանց մեկամսյակը: Ուզում եմ նրանք միշտ երջանիկ ու սիրված լինեն: Պահեք այն հայ կնոջ կերպարը, որը, հավատացեք, կգնահատեն ձեր տղամարդիկ: Միշտ ժպտացեք ու ամուր սյուն եղեք ձեր ընտանիքներում: Ամենալավն ու բարին ձեզ՝ սիրելի կանայք»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5556 | 0 | 0
Facebook