Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԻՆՉ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ «ԵՐԲ ՏԵՍԱՆՅՈՒԹՅՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՋԱՐԴՈՂՆԵՐԻ ԴԵՄՔԵՐԸ

11:14, çarşamba, 04 şubat, 2015
ԻՆՉ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ «ԵՐԲ ՏԵՍԱՆՅՈՒԹՅՈՒՄ ԱԿՆՀԱՅՏ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՋԱՐԴՈՂՆԵՐԻ ԴԵՄՔԵՐԸ
     Անհասկանալի է, ինչ է նշանակում Բերձորի ջարդի հեղինակներին ու կազմակերպիչներին պարզելու համար Բակո Սահակյանի կարգադրությամբ կանցկացվի ծառայողական քննություն: Ինչ քննության մասին է խոսքը, երբ կադրերում հստակ երևում են արնախում ոստիկանների դեմքերը, նրանց կողմից կատարած վայրագ գործողությունները: Յանի ինչ քննություն եք նշանակել, երբ ամեն բան պարզ է ու տեսանելի, միանգամից հարկավոր է բռնել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Այս ամենը նման է այն ծիծաղելի իրավիճակին, երբ ուսանողը քննության ժամանակ փող է տալիս դասախոսին, իսկ ռեկտորը ասում է, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մեր համալսարանում նման բաներ չկան և եթե այդպիսի դեպքեր կլինեն, ապա մեզ ասեք: Է որ իմանում էլ են, կամ բան չեն կարողանում անեն այդ դասախոսին, որովհետև նրա վերցրած կաշառքից ռեկտորին էլ է բաժին հասել, կամ էլ ձևական մի նկատողություն անելու դեպքում ՝ տուժվում են մյուս ուսանողները, որովհետև այդ դասխոսի քննությունների գինը հետագայում անհամեմատ թանկանում է: Հիմա պաշտոնական լոլոներ հայտարարելու ժամանակը չէ. կա տեսանյութ, կան հստակ երևացող ջարդարար ոստկաների ու քաղաքացիկան հագուստներով մարդկանց դեմքեր, դե բռնեք ու նստացրեք, ազատեք պաշտոններից: Գիտեմ որ չեք կարող, չէ որ նրանք վերևների հրաման կատարողներին են, դե նրանք ակտիվիստներ չեն, որ գլուխները ջարդեք ու անօրինական ձևով տանեք բաժիններ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2735 | 0 | 0
Facebook