Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՀ ոստիկանությունը արդեն ութ ամիս է խոչընդոտում է Դիտորդական խմբի աշխատանքները

12:16, salı, 19 ağustos, 2014

Սույն թվականի հուլիսի 11-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի մամուլի ասուլիսը` «ՀՀ ոստիկանությունը խոչընդոտում է Դիտորդական խմբի աշխատանքները» թեմայով:

Մամուլի ասուլիսից հետո կազմակերպվել են երկու հանդիպում-քննարկումներ ՀՀ ոստիկանության Դիտորդական խմբի և ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասերը սպասարկող վարչության հետ: Հանդիպումների ընթացքում Դիտորդական խումբը և ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասերը սպասարկող վարչության պատասխանատուները, որոշ հարցերի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի, որոնք մասնավորապես վերաբերվում են Դիտորդական խմբի լիազորությունների սահմանափակումների վերացմանը, սակայն որոշ ժամանակ անց, ոստիկանության կողմից եղել է միակողմանի որոշում և կրկին հաշվի չի առնվել Դիտորդական խմբի կարծիքը:

Այն հորդորանքները, որ ոստիկանությունը չի խոչընդոտում Դիտորդական խմբի բնականոն աշխատանքերը` չի հանապատասխանում իրականացությանը, քանի որ շուրջ երկու ամիս է ձգձգում են որոշ հարցերին անդրադառնալը և լուծում տալը:

Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ ոստիկանությունը չի փորձում աջակցել ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությանը և ամեն կերպ փորձում է հասարակությանը զերծ պահել այնտեղ տիրող իրավիճակին տիրապետելու հնարավորությունից` խոչընդոտելով ՀՀ ոստիկանության հասարակական Դիտորդական խմբի աշխատանքներին:

Դիտորդական խումբը կրկին անգամ կոչ է անում ՀՀ ոստիկանությանը դրսևորել քաղաքական կամք՝ հաշվի առնելով այն, որ մարդու իրավունքները գերակա արժեքներ են, և որ պետությունը կրում է պոզիտիվ պարտականություններ ազատությունից զրկված անձանց իրավունքների պահպանման համար: Ինչպես նաև պետք է չսահմանափակվեն և չխոչընդոտվեն Դիտորդական խմբի լիազորությունները` ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3258 | 0 | 0
Facebook