Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայտարարություն` Հ.Կյուրեղյանի վերաբերյալ

14:53, cuma, 13 haziran, 2014
     Սույն թվականի հունիսի 13-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաի վարչության Երևանի ՁՊՎ և հանդիպել էր Հ. Կյուրեղյանին, ով սույն թվականի հունիսի 12-ին բերման էր ենթարկվել Կենտրոն և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտից` ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակելու կապակցությամբ, որով իր բողոքն էր արտահայտում:

Առանձնազրույցի ընթացքում և համապատասխան գրանցամատյանը ուսումնասիրելու ընթացքում արձանագրվել է, որ Հ. Կյուրեղյանը ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ Հ. Կյուրեղյանը հրաժարվեց որևէ հայտարարություն անել, նշելով, որ ավելի ուշ կանդրադառնա դրանց:

Դիտորդական խմբի անդամների այն հարցին, թե ձերբակալվելուց պաշտպան ներգրավվել է գործին, նա պատասխանեց որ, մեջբերում ենք նրա խոսքը «Չգիտեմ թե ինչ ձևով պետք է պաշտպան ունենամ և ինչ ձևով պետք է օգտվեմ պաշտապն ունենալու իրավունքից»: Դիտոդրակական խումբը մանրամասն ներկայացրեց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները և ընթացակարգը: Միաժամանակ Հ. Կյուրեղյանը ցանկացավ Դիտորդական խմբի միջոցով հասարակությանը իրազեկել, իր քայլի նպատակը: Մեջբերում ենք նրա խոսքը «Ես իմ բողոքը տվյալ ձևով ներկայացրել եմ, նրա համար, որովհետև կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի գործը ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ և Շ. Հարությունյանը պետք է ազատ արձակվեր և միաժամանակ բողոքում են անարդար և կոռուպացված դատական համակարգի դեմ»: Հ. Կյուրեղյանը միաժամանակ նշեց «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում և կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ և ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ և իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխնիզմն է»:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3281 | 0 | 0
Facebook