Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարադկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի

16:52, perşembe, 26 haziran, 2014

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերհսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը դատապարտում է ՀՀ Ոստիկանության բաժիններում դեռևս կիրառվող խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերը:

Դիտորդական խումբը բազմիցս բարձրաձայն էլ ՀՀ ոստիկանության բաժիններում կիրառվող խոշտանգման դեպքերի վերաբերյալ, որոնք ապացուցվում են նաև կատարված ուսումնասիրություններով: Այսպիսով` ՀՀ մարզերում գործող 33 ՁՊՎ-ներում 712 պահված ձերբակալված անձանցից մարմնական վնասվածքներով ՁՊՎ ընդունվել են 88 անձ` 12.36%, այն դեպքում երբ Երևանի ՁՊՎ ընդունված 719 ձերբակալվածներից մարմնական վնասվածքներով ընդունվել է 236 անձ` 32.8%:

Դիտորդական խումբը հետազոտություն է կատարել նաև մարմնական վնասվածքների վերաբերյալ.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում արձանագրված 236 մարմանակն վնասվածքներից հետազոտվել է 55 դեպք, որոնցից առանձնացվել է կապտուկները և սալջարդերը: Արդյունքում` 55 անձանց մոտ գրանցվել է 58 տարբեր տեսակի կապտուկներ և սալջարդեր:

ՀՀ ոստիկանությունում գործող 32 ՁՊՎ-ում արձանագրված 88 մարմանական վնասվածքներից հետազոտվել է 22 դեպք, որոնցից առանձնացվել է կապտուկները և սալջարդերը: Արդյունքում` 22 անձանց մոտ գրանցվել է 25 տարբեր տեսակի կապտուկներ և սալջարդեր:

Ներկայացված մարմնական վնասվածքները մեծամասամբ նմանատիպ են, նույն հատվածներում:

Այս ամենը ներկայացնելով Դիտորդական խումբը չի կիսում ՀՀ ոստիկանության ընթացիկ հաշվետվություններում տրված այն պնդումները, որ մարմնական վնասվածքով ՁՊՎ ընդունված անձիք մինչ ՁՊՎ ընդունվելն են տվյալ մարմնական վնասվածքները ստացել, քանի որ հավանականությունը քիչ է, որ նմանատիպ մարմնական վնասվածքներով են անձինք բերվում ՀՀ ոստիկանություն:

Դիտորդական խումբը արձանագրված մարմնական վնասվածքների վերաբերյալ պարբերաբար ընթացիկ հաշվետվություններով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ոստիկանությանը:

Այսպիսով`

Ø 01.04.2013թ-ից մինչև 30.04.2013 թ-ը Երևանի ՁՊՎ-ում պահվել են 84 ձերբակալված անձինք, որոնցից 22-ը ընդունվել են մարմնական վնասվածքներով, մոտ` 26.1%: (ընթացիկ հաշվետվություն – 2621/1328): ՀՀ գլխավոր դատախազության կողմից մեկնաբանություն չի տրվել:

Ø 12.06.2013թ-ից մինչև 24.10.2013 Երևանի ՁՊՎ-ում պահվել է 251 ձերբակալված անձինք, որոնցից 101-ը ընդունվել են մարմնական վնասվածքներով, մոտ` 40, 2%, իսկ 28 ձերբակալվածների մոտ նկատվել են ավելի լուրջ և բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Դիտորդական խումբը գտնում է, որ մարմնական վնասվածքներով ՁՊՎ ընդունված անձանց մարմնական վնասվածքները ստանալու պատճառները չբացահայտելու հիմնական խնդիրներն են` անպատժելիությունը և լիարժեք վերահսկողության բացակայությունը: Ուստի` Խումբը ևս մեկ անգամ առաջարկում է ՀՀ ոստիկանությանը ստեղծել անգամ նոր հասարակական խումբ, ոստիկանության բաժիններում վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3229 | 0 | 0
Facebook