Երբ դու հեռացել ես, ես կարոտում եմ քեզ:Վառվող օրերի ծխից մշուշվել է մեր աստղը, խավարել է աչքերիս պես, դարձել շնորհազուրկ:Երբ դու կողքիս էիր, ես չեի նկատում իմ սիրո չափն ու սահմանը:Սիրում էի, և այնքան բնական ու սովորական էր ամեն ինչ:Հոգիդ անտեսանելի թելերով հավաքել էի բռիս մեջ ու խաղում էի:Իսկ հիմա ափերս սառնությունից դողում են:
Դու անմարմին երեզի պես ինձ այցի ես գալիս :Քայլում եմ թևանցուկ քո ստվերին :Շնչում եմ, ասես շունչս լինես:Շուրթերս շուրթերիդ կարոտն ունեն:Դա ամենևին սեր չէր առաջին հայացքից, այն կուտակվեց իմ մեջ կաթիլ առ կաթիլ և դարձավ օվկիանոս`քո աչքերի պես:Դու տանջում ես ինձ քո ուրվականային շարժումներով և անբառ ասված շշուկներով:Դու ինձ շարունակ մենակ ես թողնում քո լռության մեջ:Ինձ համար դու աշխարհի ամենալավ ու ամենագեղեցիկ էակն, ես որին ուզում եմ նվիրել սիրտս, հոգիս, երջանկացնել քեզ ու միշտ պահել իմ կողքին:Դու ես իմ ներկան ու ապագան:Քեզ տեսնելիս անհետանում է հոգուս մռայլը, այն լցվում է միայն քնքշանքով, և ես հասկանում եմ, թե ինչքան լավ է սիրահարված լինելը:Ու հիմա, երբ ապրում եմ կյանքիս լավագույն րոպեները և միշտ կապրեմ, հասկանում եմ, որ կյանքը գորշ կլիներ առանց քեզ:Ես խենթանում եմ մտքիս ընթացքից:Դու այնպես հանգիստ ու անհոգ ես նայում ինձ, ասես երբեք չես տխրում :Ների'ր, սիրելի'ս, այդ ինչե~ր եմ մտածում թող որ դու երբեք չտխրես:Քո պատկերը իմ առջև է հայտնվում:Ես փկում եմ աչքերս, որ չկորցնեմ քեզ, իսկ շուրթերս ինքնաբերաբար կարոտ են մրմնջում.«ես սիրում եմ քեզ`ինձանից շատ հեռու, բայց և շատ հարազատ էակ:Ես սիրում եմ քեզ»:Տե'ր Աստված, ինչո՞ւ կորցրի, ուրիշ կորուստ էլ չկա`սիրո, տառապանքի, հուշի ու ցավի:Իմ մարմինն ու ձեռքերը միայն քեզ են տենչում:Կրկին ու կրկին հուշերիս մեջ քո հայածքն է, քո մեղմ ժպիտը, քո խելացի աչքերը: Ասես զգում եմ խենթացնող բույրդ, կապույտ աչքերդ, կանչող հայացքդ :Օրս սկսվում և ավարտվում է քեզնով:Ների'ր ինձ, իմ միակ, ների'ր ինձ......