Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՐԱԺԵՇՏԻ ՆԱՄԱԿ

Սոնա
Yazar:
Սոնա
00:11, pazartesi, 14 оcak, 2013
ՀՐԱԺԵՇՏԻ ՆԱՄԱԿ

Երևի տարօրինակ կհամարես արարքս, թե ինչու է նամակս ձեռագիր քսանմեկրրորդ դարի զարգացած տեխնոլոգիաների պայմաններում: Բայց հավատա` սա միակ հնարավորությունն է քեզ հետ շփվել առանց աչքերիդ նայելու.հակառակ պարագայում ես կորցնում եմ քեզ ինչ-որ բան ասելու ունակությունս: Հավատա, երբ կողքիդ եմ, ամենը, ինչ կատարվում է ինձ հետ, ասես երազ լինի, իսկ ես ապրում եմ այդ հեքիաթ երազով ընդամենը մի քանի վայրկյան: Դու գնում ես, ու ես արթնանում եմ այդ հեքիաթից, որն ավելի դառն է, քան խաբված ճշմարտությունը: Ուզում եմ, որ ցավ չզգաս իմ արարքի համար: Ես երկար եմ սպասել, շատ անգամ եմ կանգնել այս ընտրության առաջ ու այժմ արդեն հետ չեմ կանգնի: Ես հեռանում եմ`սրտումս չունենալով ոչ մի թշնամանք: Ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառել դիտմամբ կամ պատահաբար: Ես ավելացնում եմ միայն մի բան`սիրել եմ քեզ, այժմ էլ սիրում եմ իմ ողջ էությամբ ու խենթի պես, հեռանում եմ անասելի կարոտով: Մտովի գրկում ու համբուրում եմ: Այժմ թողնում եմ քեզ քո իսկ մտքերի հետ`հասկանալու ամենը: Գիտեմ`կզգաս իմ կարիքը, կկարոտես, կուզես գրկել, խոսել հետս, բայց արդեն ոչինչ հնարավոր չի լինի ուղղել: Միակ բանը, որ կարող ես անել, տարին մի քանի անգամ շիրիմիս այցելելն է: Կգաս, կդատարկես հոգիդ, իսկ ես երազումդ այցի կգամ ու կսփոփեմ վիշտդ: Սիրելի'ս, ես քեզ միայն երջանկություն եմ ցանկանում, թող որ առանց ինձ: Ես կհամարեմ արարքս որպես զոհաբերություն քո կյանքի և քո երջանկության համար: Միայն Խնդրում եմ խոստացիր, որ անպայման երջանիկ կլինես հանուն ինձ ու հանուն մեր չստացված, սակայն իմ կողմից անչափ երազած Երջանկության:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
8550 | 3 | 0
Facebook