Ամերիկյան Նյու-Ջերսի նահանքի Ֆորտ Լի քաղաքի իշխանությունները ընդունել են որոշում, համաձայն որի այն անձինք, ովքեր քայլելով կարճ հաղորդագրություններ են գրում կտուգանվեն 85 ԱՄՆ դոլարի չափով: Ոստիկանների խոսքերով այս որոշումը կստիպի քաղաքացիներին «ոտքերի տակ նայել»: Ոստիկանության տվյալներով արդեն տուգանվել է 117 քաղաքացի:
Այսպիսի որոշման պատճառ է դարձել այն, որ վերջին ժամանակահատվածում Ֆորտ Լի քաղաքում կարճ հաղորդագրությունները պատճառ են դարձել երեք ավտովթարի` մահվան դեպքերով:
Իսկ Նյու-Յորքյան համալսարանի պրոֆեսոր Սթոնի Բրուքի հետազոտությունների համաձայն մարդիկ որոնք քայլելու ժամանակ կարճ հաղորդագրություններ են գրում 60%-ով հաճախ են շեղվում ճիշտ ուղուց: