Օրերս ՌԴ Առողջապահության և Սոցիալական Զարգացման Նախարարությունը հրապարակել է որոշում, համաձայն որի հաջորդ տարվանից ծխախոտի տուփերի վրա պատկերվելու են այլանդակված ներքին օրգանների նկարներ, որոնց հիվանդությունները կարող են առաջանալ ծխելու հետևանքով:
Այս քայլով Ռուսաստանը, որտեղ չափահաս բնակչության 40%-ը ունի կախվածություն ծխախոտից, իրականացնում է իր միջազգային պարտականությունները ծխելու դեմ համաշխարհային ծրագրի շրջանակներում:
Սակայն, հարկ է նշել, որ այս ծրագրի մասնակից պետություններին ամենևին չի հետաքրքրում այն փաստը, որ ծխելուց հրաժարվող մարդկանց առողջությունը չի բարելավվում, այլ որոշ դեպքերում նաև վատթարանում է: Օրինակ` ԱՄՆ-ում օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդություններով տառապող անձանց թիվն աճում է այն պատճառով, որ ծխախոտից հրաժարվող անձանց մեծամասնությունը սթրեսի է ենթարկվում, կամ ավելի շատ են սկսում ուտել: Վերջին տարիներին ԱՄՆ բնակիչների միջին քաշը աճել է 10%-ով, և, կարելի է ասել, որ այստեղ սկսվել է «ճարպակալության էպիդեմիա»: