Հուլիսի 25-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական:
Այս տարի արիտունցիներին առանձնահատուկ կերպով հյուրընկալեց Արարատի մարզը: Մոտ 110 սփյուռքահայ երեխաներ այցելեցին ք. Արարատ, Վեդի, Այնթապ և Խարբերդ համայնքներ:
Երեխաները հյուրընկալվեցին Փոքր Վեդիում, ճանապարհորդության առաջին կանգառը «Խոր Վիրապ» վանք-ամրոցն էր: Երիտասարդները ոգեշնչված էին վանքի զարմանալի պատմությամբ:
Եղան այցեր Պարույր Սևակի և Վազգեն Սարգսյանի տուն-թանգարաններ: Այցելեցին նաև պատմամշակութային այլ օջախներ:
Այնուհետև մասնակիցներին դիմավորեցին հյուրընկալ ընտանիքները՝ Շահումյանի անվան հրապարակում: