Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կորել ենք...

02:01, salı, 22 temmuz, 2014
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Մի նայիր այդպես` ցավագին, տխուր ու

     ափսոսանքի դառը կսկիծով. ես դեռ չեմ մեռել,
     ապրելու եմ դեռ կյանք անվանակոչված դեղամիջոցով
    
     Լինելու եմ ես որքան էլ չուզես ցիրուցան եղած
     մտքերիդ խորքում, լինելու ես դու իմ մեծ ցանկությամբ
     տառապանքներով լեցուն իմ սրտում
    
     Իսկ հիմա թույլ տուր, որ մաղթեմ ես քեզ անհուն հեռուներ,
     ուր չեմ լինի ես, ուր քեզ կգրկի կորստյան քամին, ուր
     դու կլինես, բայց չեմ լինի ես, ուր կգոհանաս, ուր լուռ
     կարտասվես գուցե քեզ համար, միգուցե` և իմ:
    
     Ուր կհասկանաս հենց ինքդ դու քեզ, ուր կորոնես
     դարամաններ բազում` ինձ մոռանալու անօգուտ դեղեր.
     Չէ. ես չեմ լինի քո հեռուներում, այլ սահամանապահի
     սառը զգոնությամբ պաշտպան կկանգնեմ լքված ու մենակ,
     անպաշտպան սիրուս. այո. իմ սիրուն...
    
     Ուզում եմ տեսնել, բայց էլ չեմ տեսնի հրեշտակային
     կերպարանքը քո, քանզի այն չկա. կորել է գուցե
     քո գահավիժող արցունքների մեջ...
    
     Ուզում եմ ապրել վառվող կրքի մեջ, բայց էլ կիրք չկա.
     սպանվել է գուցե. կորել է գուցե քո հեռուներում, որ
     արարել եմ ինքս ինձ համար, միգուցե` և քեզ,
    
     Կորել ենք ասես աշխարհում այս մեծ, կորել ենք
     անհետ, անհետ ու անդարձ. էլ մեզ չեն գտնի երազները մեր,
     որ արարել էինք հենց մենք մեզ համար, քանզի կորել ենք,
     կորել ենք հեռու` յուրաքանչյուրս մեր հեռուներում...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3735 | 0 | 0
Facebook