Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քեզ չեմ արհամարհում

15:40, cuma, 27 haziran, 2014
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Քեզ չեմ արհամարհում, բայց չեմ էլ տեսնում
     այս մթին ու գորշ գեհենում կանգնած,
     Քեզ չեմ սիրելու, խոստանում եմ ես...
     Բայց ես չգիտեմ խոստումներ պահել
    

     Էլ չեմ լռելու, խոսելու եմ ես
     քո խելացնոր ժպիտի մասին,

     Բայց և ստելն է ձեռնտու դարձել...
    

     Էլ չես ասելու "սիրում եմ ես քեզ"
     Տանջելու համար քո տառապյալին
     Գուցե չես սիրել, ընդունում եմ դա,
     բայց չեմ հասկանում աչքերիդ փայլը
     ինձ հետ խոսելիս կամ ինձ գրկելիս
     ինձ աշխարհ կամ սեր անուններ տալիս
    

     Չէ. ես չեմ տեսնում իմաստ խաբելու, երեխայի
     պես մոլորեցնելու, կյանքս փոխելու,
     ինձ արթնացնելու ու մի վայրկյանում այն կործանելու,
    

     Չէ. ես չեմ տեսնում իմաստ կոծկելու ու ինչ-որ բաներ
     շատ վարպետորեն ինձնից թաքցնելու, ինձ հակառակում վստահեցնելու, թե սեր չի եղել և չի էլ լինի...
    
     Եվ ինչու համար, ասեիր գոնե, ասեիր գոնե` որտեղ թերացա,
     Քեզ շատ սիրելուց գուցե խենթացա, գուցե կուրացա ժպիտիդ փայլից ու չզատեցի ես չորը թացից
    

     Գուցե սիրում ես, ես դա չգիտեմ, բայց թե այդպես է, ինչու
     ինձ խաբել` խաբելով և քեզ, ինչու չլսել մի ձայն հաճելի, ինչու
     չժպտալ, ինչու տառապել, ինչու քեզ հանձնել անցյալին ագահ,
     որ կկլանի քեզ մի վայրկյանում, ինչու տառապել, ես չեմ հասկանում.... լավ ընկալեցի. որ քեզ գոհացնեմ, , , թող լինի այդպես...
Kaynak: Blue blood
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4039 | 0 | 0
Facebook