Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բաժանում

23:08, pazar, 09 mart, 2014


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

    
Մոտենում է վախճանը իմ` ահասարսուռ ու անողոք
     Էլ փախչելու ելք չկա, , , էլ մնալու տեղ չկա, , ,

     Այս ամենը ցանկանալու էլ ուժ չկա...
     Մոտենում է մայրամուտը` լավ օրերիս,
     Այն հրափայլ ու մոլեգնող իմ օրերի...

     Չկաս կողքիս, չկամ և ես, չկա հոգիս, որ լինեմ ես...
     Կարծես հոգիս շատ համարեց գոյությունս, որ էլ չկա..,
     Կաս միայն դու` արեգակի նման հեռու- հեռվում...
     Բայց շողերդ ինձ չեն հասնում կամ, երևի,
     Դու չես ուզում, որ հասնեն ինձ...

     Որ գեթ մի պահ ես ջերմանամ,
     Գոյությանս անհրապույր վերջին ժամը չխարխափեմ
     Մութ ու սառը խավարների ճիրաններում....

     Վերհիշում եմ, անկեղծ ասած, քո` ինձ ուղղված այն ջերմության խանձարուրում բոցկլտացող " Լավ բառերը",
     Ինչպես ես էի մի ժամանակ սիրում ասել...

     Անցյալում եմ այժմ ես, այստեղ լավ է...իմ սիրելի...
     Եվ մի խնդրանք` այդ անբասիր, ժամանակի գին չիմացող քո հայացքով հրավերներ դեպի ներկա` խավար ներկա, մի ուղարկիր...
     Թող ես մնամ այստեղ կանգնած կամ էլ նստած...
     (կարևոր չէ` ոնց կմեռնեմ):

     Կարևոր է գեթ մի բան` գոյությանս անգոյացման վերջին պահին անգոյանամ արևափայլ, նուրբ ժպիտդ իմ աչքերին ....

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4154 | 0 | 0
Facebook