Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երկրի ղեկավարները ասում են, բայց արդյոք անում են?

Դարկ
Yazar:
Դարկ
10:41, cuma, 04 mayıs, 2012
Երկրի ղեկավարները ասում են, բայց արդյոք անում են?
     Այժմ Հայստանում կայանում են ընտրություններ` ավելին Ազգային ժողովի ընտրություններ:Այլ կերպ ինչպես կարելի է անվանել այս ընտրությունները, ամենուրեք այս խոսակցություններն են, մարդկանց միակ թեման այս օրերին այն է ԹԵ ՈՒՄԻՑ ԿԱՐԵԼԻ Է ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼ, ՈՒՄ ՏԱԼ ԻՐԵՆՑ ՁԱՅՆԸ...բայց արդյոք սա է ճիշտը, արդյոք կարելի է վաճառել սեփական քվեն? ինչ անել? ինչպես ապրել մի երկրում ուր երկրի ղեկավարը կոչ է անում պայքարել կոռուպցիայի դեմ, այն ինչ որ հենց ինքն է առաջին օրինախախտը: Ինչպես հավատալ մի մարդու ով ասում է ՀԱՎԱՏԱՆՔ ՈՐ ՓՈԽԵՆՔ, բայց հետաքրքիր է թե ինչը փոխենք ու ինչպես փոխենք եթե կաք ԴՈՒՔ: Եթե դուք ոտնահարում եք մարդկանց իրավունքները նրանցից պարտադրելով ձայն եք պահանջում, եթե դուք մարդկանց չեք ապահովում նորմալ կյանքով, եթե գյուղացին աշխատում է ամբողջ տարին և չի քաղում իր աշխատանքի պտուղները:Դուք ինչով եք քաջալերում մարդկանց աշխատել? ոչնչով, բացառձակապես ոչնչով........Ինչ անել եթե դպրոցն ավարտած երիտասարդ աղջիկը կամ տղան չի կարողանում կրթություն ստանալ, շարունակել սովորել, չե որ նրանք են մեր վաղվա օրը մեր վաղվա պայծառ ապագան ստեղծողները: Ինչից է որ մեր երկրում երիտասարդ ընտանիքները 2 երեխայից ավե երեխա չեն ունենում? միգուցե դուք մեզ տաք այս հարցերի պատասխանները ներ քարոզեք ձեր սուտ և օդի մեջ ասվող խոսքերը?
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3955 | 0 | 0
Facebook