Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մանկության առեղծվածը

21:42, perşembe, 06 aralık, 2012
Մանկության առեղծվածը
    
    

Բակ, մանկապարտեզ, ճոճանակ, քոլեջ-նախակրթարան, խաղեր, խաղալիքներ, հանդեսներ ու անթիվ անհամար տիկնիկներ, որոնք այժմ էլ ինձ հետ են:

Անցել են տարիներ, անցել են շատ բաներ, այո՛ անցել են, սակայն ոչինչ չի կորել:

Բարեբախտաբար իմ մանկությունն այնքան լի է եղել, որ թեկուզ տարիներ անց միևնույն է ես մտածում եմ, որ ոչինչ չի կորել, ոչ մի բան իզուր չի եղել ու ոչինչ չի եղել առանց հետագծի:

Անցել է միայն ժամանակը, այն միակ բանն է, որ կարող եմ կորած համարել, բայց դա էլ արդեն կյանքի էությունն է:

Ավետիք Իսահակյանը ասել է. «Ծնվում ենք ակամա,

ապրում զարմացած,

մեռնում կարոտով »:

Սրանք կյանքի փուլերն են, որոնք անպայմանորեն տրվում են ամենքիս: Իսկ մանկությունը ամենապայծառն է: Այնտեղից ես ինձ հետ բերել եմ հիշողություններ ու նվիրական երազանքներ, անգամ այն երազանքները, որոնք կառուցված են եղել միֆերի վրա, բայց միևնույն է դրանք այն երազանքներն են, որոնք մինչ այժմ էլ չեն դադարում ամենանվիրականների երկար շարքում առաջիններից մի քանիսը լինելուց:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5160 | 0 | 0
Facebook