Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի լուսանկարի պատմություն

00:00, cumartesi, 12 оcak, 2013
Մի լուսանկարի պատմություն

Ժամանակի անզուսպ հեղեղի միջով անցնում են սլացող տարիները, իսկ երազանքս միշտ նույնն է մնում:
     Դա մի երազանք է, որ կցանկանայի չիրագործվելու դեպքում գոնե դառնար ցանկություն:
     Մի՞ լուսանկար, չէ՛ դրանք շատ են:
     Ես երազում եմ մի գեղեցիկ օր տիրոջ իրավունքով հայտնվել Արևմտյան Հայաստանում: Ըստ ձեզ քանի՞ լուսանկարով կարելի է ներկայացնել այնտեղ թողած մշակույթի հնագույն արժեքները, ճարտարապետական հրաշք կոթողները, Վանա լճի լազուրը, վեր բարձրացող Գեղամա սյունաբարձ լեռներն ու Արարատի հպարտությունը:
     Երբեմն ասում են, որ հիշողության մեջ հնարավոր է նաև խճճվել, խճճվել ու երբեմն էլ անհետ ջնջել դրա բոլոր մասնիկները: Իսկ ես, որ ոչ մի անգամ բախտ չեմ ունեցել տեսնելու Արևմտյան Հայաստանը, երբեք չեմ մոռանա դրա պատկերը: Ես այդ պատկերը տեսնում եմ տարբեր կողմերից, դրանք ասես դրոշմված լինեն աչքերիս ակնաբիբերում, դրանք ապրում են սրտիս ու աչքերիս մեջ:
     Իմ հայացքը միշտ հեռվում է, այնտեղ, ապրում են իմ պապերի հոգիները:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4406 | 2 | 0
Facebook