Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՀՊՃՀ-ՈՒՄ

20:21, pazartesi, 14 nisan, 2014
     Ապրիլի 14-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Գիտական խորհրդի նիստերի դահլիճում բուհի Ուսանողական խորհրդի Ազգային հայրենասիրական հանձնաժողովը կազմակերպել էր «Հայրենիքիս պաշտպանները» խորագրով միջոցառում, որը նվիրված էր Արցախյան հերոսամարտին և նպատակ ուներ արթնացնելու հայ երիտասարդության մեջ հայրենասիրական ոգին:
     Ուսանողներին ներկայացվել են հերոսական ազատամարտերի վերաբերյալ հետաքրքիր տեղեկություններ: Միջոցառման ընթացքում հնչել են «Պատերազմ ենք գնում», «Կռվի ենք գնում ախպերս ու ես», «Զինվորի երգ» հայրենասիրական երգերը, իսկ «Քոչարի» ու «Յարխուշտա» ազգային պարերի փայլուն կատարումներով հանդես են եկել Պոլիտեխնիկի ուսանողները:
     Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են ՀՊՃՀ ազատամարտիկ-աշխատակիցներ Հակոբ Դաշյանը, Մարատ Սևոյանը և Արմեն Մուշեղյանը:
     Հանդիպման ընթացքում Արցախյան պատերազմի մասնակիցները կիսվել են ներկաների հետ իրենց մտորումներով, մտահոգություններով ու երազանքներով։ Ազատամարտիկ Արմեն Մուշեղյանը մեծ հուզմունքով հիշել է, որ ռազմական գործողությունների ժամանակ իրենց այցելել էին «Մարաթուկ» ազգագրական պարային համույթի սաները, որոնց ներկայությունը հոգեպես էլ ավելի էր գոտեպնդել ու հզորացրել քաջարի մարտիկներին:
     «Այսօրվա միջոցառման կարևորությունն այն է, որ երիտասարդները համախմբվեն ազգային գաղափարի շուրջ, հոգեպես ավելի ամրանան՝ հայոց պատմությունն ու հերոսներին ճանաչելու ճանապարհով», -ասել է Ա. Մուշեղյանը։
     Ուսանողների հավաստմամբ՝ պոլիտեխնիկցի ազատամարտիկների ոգևորիչ խոսքերը, երգն ու պարը հայրենասիրության մի նոր, մաքրագործող ալիք են բարձրացրել ուսանողների սրտերում։
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5007 | 0 | 0
Facebook