Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՊՃՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ

14:43, salı, 18 mart, 2014

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մարտի 18-ից դադարեցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն իրենց պաշտոններում: ՀՀ ԿԳ նախարարի մեկ այլ հրամանով Հ. Թոքմաջյանի վրա են դրվել ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները:

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Ռեկտորատի անդամներին ներկայացրեց ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին:

Նախարարն իր և նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Ա. Ավետիսյանին՝ երկու տարուց ավելի բուհի ղեկավարի պաշտոնում աշխատելու համար՝ նշելով, որ բոլորն են այդ ընթացքում Պոլիտեխնիկում կյանքի կոչված և իրականացված բավականին լուրջ և լայնածավալ ծրագրերի ականատեսը եղել:

"Քաջ գիտակցելով, թե ինչ ջերմ զգացումներով եք ճանապարհում պարոն Ավետիսյանին, խնդրանք-պահանջով դիմում եմ բոլորիդ, որ այսուհետ ևս աջակցեք և սատար կանգնեք ռեկտորի նոր պաշտոնակատարին: Պոլիտեխնիկը պարտավոր է լինել իր լավագույն մարզավիճակում: Այդ իսկ պատճառով բոլորից և յուրաքանչյուրից ակնկալում եմ ուժերի լարում՝ բուհի զարգացման կայունությունը պահպանելու համար", -հավելեց նախարարը:

Ներկայացնելով Հովհաննես Թոքմաջյանին՝ նա հորդորեց բուհի լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ շարունակել Պոլիտեխնիկի ռազմավարությունն ու առաքելությունը:

Դիմելով Ռեկտորատի անդամներին՝ Արա Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց պոլիտեխնիկցիներին համատեղ գործունեության համար. "Հարգելի գործընկերներ, այն աշխատանքները, որ համատեղ ուժերով իրականացրել ենք՝ ի շահ մեր սիրելի Պոլիտեխնիկի և հիմնական շահառուների՝ ուսանողների, կարծում եմ, որ բարեհաջող կշարունակվեն իմ գործընկեր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ": Պարոն Ավետիսյանը Ռեկտորատի անդամներին խնդրեց աշխատակիցներին հորդորել նույն տեմպով աշխատել՝ հանուն պոլիտեխնիկական կրթության վառ ապագայի:

Խոսելով Արա Ավետիսյանի հետ անցած երկար ճանապարհի և հաղթահարած դժվարությունների, Պոլիտեխնիկի անցյալի, ներկայի և ապագա անելիքների մասին՝ Հովհաննես Թոքմաջյանը նկատեց, որ այսօր Հայաստանը սպասում է ճարտարագիտական կադրերի, բուհական համակարգում նոր մոտեցումների և այլ բարեփոխիչ քայլերի. "Եկեք միասին աշխատենք, որպեսզի հասնենք այն նշաձողին, որ ուներ Պոլիտեխնիկն անցյալ դարի 70-ականներին":

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5724 | 0 | 0
Facebook