Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մերօրյա ճշմարտությունը

00:40, salı, 27 kasım, 2012
Մերօրյա ճշմարտությունը

Մերօրյա ճշմարտությունը
     «Սուտ կա որ ճիշտ արժե և շատերն են հավատում իրենց հորինած ստին...»:
     Սևա՞կ: Չէ ճիշտ է որ Սևակը խոսում է ամենքիս մասին ու ամենքիս սրտից:
     Սուտը միշտ էլ եղել է, այն միշտ գոյություն է ունեցել:
     Ինչպես կարող է չլինել սուտը, եթե կան մարդկային հարաբերություններն ու քաղաքականությունը:
     Մի անգամ կարդացի, որ ճշմարտությունը կյանքի համար նույնքան անհրաժեշտ է, ինչպես օդն ու հացը:
     Եզրակացնում եմ, որ բոլորս շուտով կմեռնենք «քաղցից» ու «շնչահեղձ» լինելուց:
     Իսկ ո՞րն է այդ ճշմարտությունը: Մեր օրերում բավական բարդ է այդ հարցի պատասխանը գտնելը: Միգուցե այն այդքան էլ ճշմարտացի չհնչի, ինչքան սուտը:
     Ինչքան շատ եմ մտածում, այդքան ավելի շատ եմ խճճվում այդ խառնաշփոթում:
     Ասում են նաև, որ արվեստը մեզ տրված է նրա համար, որպեսզի չմեռնենք ճշմարտությունից:
     ՈՒրեմն արվեստն ինքնին սուտ է և ես սիրում եմ այդ սուտը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3822 | 0 | 0
Facebook