Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Տեառնընդառաջ

12:15, cumartesi, 15 şubat, 2014

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցն ավանդաբար նշում է ազգային, եկեղեցական տոները՝ աշակերտների մեջ սերմանելով բարին, գեղեցիկը, հարգանք սեփական պատմության, կրոնի եւ մշակույթի հանդեպ: Այս անգամ եւս մեծ շուքով տոնեցինք Տեառնընդառաջը, Վարդանանց տոնը: Ողջույնի խոսքով եւ տեր Նշան քահանայի օրհնությամբ ու Տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը: Միջոցառման ընթացքում աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին 40- օրյա Հիսուս Քրիստոսին Երուսաղեմ տանելը: Այնուհետեւ վառվեց կրակը, քանի որ Քրիստոսն աշխարհ եկավ ՝ Աստվածային կրակը բորբոքելու մարդկանց հոգիներում: Կրակը վառվեց, եւ ամբողջ դպրոցը շուրջպար բռնեց, պարեց, այնուհետեւ ազդարարվեց մեր ժողովրդի ավանդական խաղերի սկիզբը:

Բազկամարտ, պարանի ձգում, արագ շախմատ, աքլորակռիվ եւ այլ մրցումներում հաղթանակ տոնեցին տարբեր դասարաններ: Թեժ էր պայքարը հատկապես տոնի խորհրդանիշnերի ձեւավորման անվանակարգում: Բայց ամենուր իշխողը համերաշխությունն էր, բարձր տրամադրությունը, տոնական մթնոլորտը:

Հաղորդավարը անդրադարձավ նաեւ Վարդանանց տոնին: Հայ Առաքելական եկեղեցին Վարդանանց պատերազմում զոհվածներին դասել է սուրբ նահատակների շարքին: Այս կռվում հաղթեցին մեր կամքը, ոգին, հայրենասիրությունը: Այս կռվում մենք վաստակեցինք շարունակվելու մեր իրավունքը: Եվ արժանի է, որ մենք խոնարհվենք մեր գոյության վկայագիրը մեզ տվողների հիշատակի առաջ եւ խրոխտ, ոգեղեն պարով, նաեւ այսպես ապրելով հավերժացնենք նրանց գործը:

Անհրաժեշտ է, որ ազգային սովորույթներն ու ավանդույթեները միշտ վառ մնան մեր ժողովրդի, զավակների մեջ եւ փոխանցվեն սերնդեսերունդ: Մեր ավանդույթները մեր համն ու գույնն են, մեր ինքնությունն ու պատմությունը, մեր արմատն ու հիշողությունը: Այսպես ենք մտածում մենք թիվ 1 ավագ դպրոցում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3309 | 0 | 0
Facebook