Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Համադպրոցական շքերթ

10:01, çarşamba, 21 mayıs, 2014

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում մեկնարկվել էր ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ անցկացվող «Դեպի հավերժություն» խորագիրը կրող միջոցառումների միամսյակ: Եվ այդ միջոցառումների եզրագիծը մայիսի 20-ին տեղի ունեցած տոնակատարությունն էր` նվիրված հայ ժողովրդի մայիսյան պանծալի հաղթանակներին և ՆԶՊ առարկայի ավարտին: Միջոցառումը բաղկացած էր 2 մասից: Առաջին մասը հանդիսավոր հատվածն էր, որը տեղի ունեցավ դպրոցի բակում: Հնչեց ՀՀ օրհներգը, այնուհետև դպրոցի օրհներգը, զինվորականներն ու աշակերտներն անցան շքերթով, տեղի ունեցավ աշակերտների պարգևատրում, շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցին աջակցող կազմակերպություններին, իսկ ավարտին երաժշտական համարներով հանդես եկան դպրոցի շրջանավարտները:

Միջոցառման 2-րդ հատվածն անցկացվեց հանդիսությունների դահլիճում, ուր 8-12-րդ դասարանների աշակերտները խաղացին

«Հնչեցրե՛ք զանգերը» ներկայացումը, որտեղ հուզիչ տեսարաններով ներկայացրին 1990 –ականների լարված իրավիճակը և պատերազմական գործողությունները ճակատում:

Տեսարանն այնքան հուզիչ էր և իրական, որ մի պահ ներկաներին թվաց, թե գտնվում են ոչ թե դպրոցի դահլիճում, այլ պատերազմական գոտում. բեմահարթակում խրամատներ էին, խարույկի շուրջը նստած զինվորներ, որոնց շուրթերին «Թռչեի մտքով տուն» երգն էր:

Միջոցառման ավարտին իրենց տպավորություները կիսեցին միջոցառման հյուրերը: Միջոցառումը եզրափակեց դպրոցի տնօրենը` իր գեղեցիկ և հայրենասիրական ոգեկոչման խոսքով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2918 | 1 | 0
Facebook