Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ադրբեջանցիները զինամթերք էին թողել. բացառիկ կադրեր սահմանագծից՝ վտանգավոր էր նույնիսկ տեսագրելը

21:05, pazar, 26 оcak, 2014

Henaran.am-ը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) ուղղությունում կատարված դեպքերը: Հիշեցենք, որ հունվարի 19-ի 20-ի լույս գիշերը արդբեջանցիների դիվերսիոն խմբերը շարժվել էին սահմանի երկու ուղղություններով: Զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Բարեբախտաբար, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավարեւելյան (Կորգան) ուղղությունում հայկական ստորաբաժանումները զոհեր եւ վիրավորներ չունեցան: Ադրբեջանիցների շարժը այս ուղղությամբ առաջինը նկատեցին հետախույզները: Նրանց պատմելով անմիջապես սկսեցին գործողությունները՝ խույս տալով թշնամուց:

Վերջիներս սակայն կարողացան հրետակոծել մարտական մեր հենակետը՝ փորձելով առաջ անցնել: Սակայն մարտական տագնապ հայտարարվեց, ձեռնարկվեց շրջանաձեւ պաշտպանություն եւ թշնամին խուճապահաա փախավ:

Այնքան էին վախեցել, որ հայկական կողմում զինամթերք էին թողել, նույնիսկ չպայթած նռնակներ:

"Երեւի իրանց կամանդիրների մոտ հպարտացալ ըն, պատմել են, թե իբր պայթեցրել ենք, ալ գյուդում չըն, որ թողալ են մեզ ", -մարտական գործողություններից օրեր անց իրար հետ վերհիշում են զինծառայողները:

Չեն ընկճվել, սահման են հսկում, ամեն ինչի էլ պիտի պատրաստ լինեն: "Կրակոցները իրենք են սկսում, ու մեր պատասխանից հետո լռվում են: Այ շան տղերք, որ թափներդ էդքան ա, էլ խի եք փստցնում", -նշեցին զինծառոյղները:

Տեսնայութում նրանք ներկայացնում են մանրամասներ ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումից եւ հայկական կողմի կատարած գործողություններից:

Գործող կարգի համաձայն հետախույզի դեմքը չի երեւում: Տեսանյութը արվել է սահմանային առաջին գծում եւ այնքան վտանգավոր էր, որ լրագրողներին հորդորեցին կռանալ, որպեսզի հակառակորդը չնկատի

Kaynak: henaran.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5159 | 0 | 0
Facebook