Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ուսուցիչները խմբակային բռնաբարել են ուսանողուհուն…

21:50, pazartesi, 27 оcak, 2014
     Շաբաթ օրը Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Բարձրագույն դատարանը հաստատել է Պետական մանկավարժական քոլեջի 6 ուսուցիչներից 5-ի ցմահ ազատազրկման դատավճիռը՝ իրենց քոլեջի 19-ամյա ուսանողուհուն 6 ամիս շարունակ բռնաբարելու համար:
    
    
    
     2009 թվականին բոլոր վեց ուսուցիչները դատապարտվել էին ցմահ ազատազրկման:
    
     Աթուլ Փաթելը, ում դատավճիռը դատարանի որոշմամբ փոխվել է. միայն մեկ անգամ էր բռնաբարել աղջկան և չէր մասնակցել բազմաթիվ անգամ տեղի ունեցած խմբակային բռնաբարություններին:
    
     Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը որոշել է դատապարտել նրան 10 տարվա ազատազրկման:
    
     Ցնցող դեպքը հայտնի է դարձել 2008 թվականի փետրվարի 4-ին, երբ աղջիկը պատմել է իր ծնողներին իր ուսուցիչների կողմից 6 ամիս շարունակվող սեռական ոտնձգությունների մասին:
    
     Մեղադրյալները բռնաբարել էին աղքատ ընտանիքի աղջկան՝ նրան քննությունից կտրելու սպառնալիքով:
Kaynak: lratu.ru
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8320 | 0 | 0
Facebook