Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աննա Մովսեսյանը բալիկի՞ է սպասում

19:35, cuma, 24 оcak, 2014
     Սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանի ամուսնության մասին ESem.am-ն առաջինն է պատմել իր ընթերցողներին: Օրերս հետաքրքրասեր ընթերցողները մի լուսանկար էին ուղարկել մեզ, որում Աննան կարծես հղի լինի և խնդրել ճշտել` արդյոք դերասանուհին և նրա սիրելին սպասում են իրենց առաջնեկին: Լուրը ճշտելու համար ESem.am-ը զրուցեց դերասանուհու հետ, ով, մտաբերելով, թե խոսքը որ լուսանակարի մասին է, հավաստիացրեց, որ բալիկի չի սպասում. «Ես էլ, երբ տեսա այդ լուսանկարը, ասացի` վաաայ, կարծես հղի լինեմ: Բանն այն է, որ հագիս բլուզը մի քիչ լայն է, նկարն էլ, հավանաբար, սխալ ռակուրսով է արվել: Ստացվել է, թե բալիկի եմ սպասում:)»: Աննայի փոխանցմամբ` դեռ նոր է ամուսնացել և առայժմ չի ցանկանում մայր դառնալ: «Ամռանը դեռ մեղրամսի պետք է մեկնենք: Տարեվերջին նոր կմտածեմ` ուզո՞ւմ եմ մայրանալ, թե դեռ ոչ», - ասաց դերասանուհին, ով առայժմ չունի ստեղծագործական նորություններ:
Kaynak: blognews.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4155 | 0 | 0
Facebook