Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ես դեռ սիրում եմ

21:43, pazar, 11 kasım, 2012
Ես դեռ սիրում եմ
    
    

Ես դեռ սիրում եմ:

Երեևի ճիշտ են ասում .«Գնահատում ես, երբ կորցնում ես»:Չնայած, ես այն ժամանակ էլ քեզ սիրում էի, ուղղակի չէի հասկանում:Չէ որ պետք էր քեզ սիրել, որպեսզի կարողանալ ներել այն արարքները, որոնք մինչ քեզ հանդիպելը աններելի էին ինձ համար:

Հիշում եմ, երբ մատի 7-ին հանդիպեցինք, ինչպես միշտ դու ուշացար, իսկ ես էլի քեզ սպասեցի:Ամեն անգամ ինձ խոսք էի տալիս, որ էլ չեմ սպասելու, թողնելու եմ գնամ ու մեր մեջ ամեն ինչ ավարտվելու է, բայց բավական էր քեզ տեսնել և…….ես պատրաստ էի ժամերով սպասել:Այդ օրը ես արդեն պատկերացնում էի թե ինչպես է անցնելու այդքան սպասված մարտի 8-ը, առաջի մարտի 8-ն էր լինելու իմ կյանքում, երբ ես մենակ չեմ դիմավորելու:Ինձ համար ցավալի, իսկ քո համար անհասկանալի պատճառով ես պետք է շուտ տուն գնայի և դու միանգամից առաջարկեցիր, որ վաղը հանդիպենք և ուզում էիր ժամ պայմանավորվենք, իսկ ես ցանկացա կոկետություն անել (իմ հերթական հիմար միտքը):Դու իհարկե չհասկացար իմ պահվածքը:Ախր ոնց հասկանայիր, քո ընկերուհին ասում է, որ մարտի 8-ը քո հետ չի անցկացնելու:Այդ ժամանակ ես սպասում էի, որ կհամոզես, որ ջերմ կլինես հետս, որ կասես այն խոսքերը, որոնք այնքան սպասված էին, բայց……դու վիճեցիր իմ հետ և հենց այդ պահին եկավ իմ երթուղայինը:

Զարմանալի է, երբ սպասում ես երթուղայինիդ, նա երբեք չի գա, իսկ երբ չես ուզում, քո կողքին է հայտնվում:Ես երևի միայն ինձ հատուկ հպարտությանը զոհ գնալով ասացի որ գնում եմ (չնայած սպասում էի, որ ձեռքս կբռնես և չես թողնի որ գնամ, բայց....), դու նայեցիր ինձ և ասացիր.«գնա»:Ես գնացի, գնացի հիասթափված, գնացի առանց ետ նայելու:Ամբողջ ճանապարհը սպասում է քո զանգին, միևնույն ժամանակ մտքումս անընդհատ կրկնում.«Վերջ, մեր մեջ վերջ, երբեք չեմ ներելու, երբեք»:

Դու զանգեցիր, այդքան սպասված զանգը հնչեց միայն 20րոպե հետո:Ես զարմացած, զայրացած, արդեն կարոտած պատասխանեցի:

Այնուամենայնիվ մենք հանդիպեցինք մատի 8-ին:Դու էլի ուշացար, ես էլի սպասեցի: Դու ուշացած, քնաթաթաղ եկար….. էլի սկսեցիր բողոքել առավոտյան շուտ արթնանալուց:Եվ մենք գնացինք սրճարան, որը ես հիմա «Մեր սրճարանն»եմ անվանում:Չնայած նրան, որ ես մեր մեջ վերջ դրեցի մենք ժպտում էինք, ծիծաղում, զարմանում, որ պետք է տխրենք, բայց…..մենք լինելով իրար կողք լավ էինք զգում:Շուտով դու ինձ ճանապարհեցիր տուն, մենք բաժանվեցինք և վերջ դրեցինք բառերով, իսկ մեր սրտերը……….մեր սրտերը գիտեին, որ «վերջ»չդրվեց:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9786 | 1 | 0
Facebook