Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԱՔՈՒՐ ՀՈԳՈՎ ՄԱՔՐԵՆՔ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ

14:39, cuma, 15 kasım, 2013
    
    

Ինչպես ամեն կիրակի, այնպես էլ այս կիրակի` նոյեմբերի 17 –ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի սուրբ Պատարագի արարողությունը: Պատարագի ավարտին մասնակիցները կհրավիրվեն սիրո ճաշի:

Կիրակին առանձնահատուկ է լինելու նրանով, որ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ այդ օրը կանցկացվի «Մաքուր հոգով մաքրենք մեր շրջապատը» խորագրով միջոցառումը:

Սիրելի քրիստոնյաներ պատարագի ընթացքում զորանալով սրտաբուխ աղոթքներով , մասնակցենք շրջակայքի մաքրմանը: Եվ այս քայլը ընկալենք որպես հոգևոր վերածնության ճանապարհ և միջոց հավատքի վերանորոգման և վերազարթոնքի: Թող այդ ուխտն ու աստվածահաճո գործը դառնա ներանձնական կյանքում հոգևոր խաղաղության վերահաստատման միջոց: Ամեն մի ուխտի նպատակը սրտաբուխ աղոթքն է, ինչը սրբազան որևէ նպատակի համար ուխտ արած քրիստոնյայի հոգու խորքից առավել ջերմեռանդորեն է բխում և լսելի դառնում Աստծուն:

Միջոցառման ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ բարեշնորհ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի օրհնությամբ մասնակիցներին կբաժանվեն խաչեր:

Սիրելի Հայորդիներ, համախմբվենք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ և զորացնենք հայ քրիստոնյայի կերպարը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
1737 | 0 | 0
Facebook