Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խոկման արարողություն Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի քարոզխոսությամբ

16:58, cuma, 04 ekim, 2013

Ես մի ընծա քո խորանում,
     Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
     Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
     Գուցե այդպես գութիդ հասնեմ:


    

Սեպտեմբերի 27-ին` Հարավ Արևմտյան թաղամասին Սուրբ Երորդություն եկեղեցում տեղի ունենացավ երկար սպասված Խոկման արարողություն, որի ընթացքում «Ինչու պետք է հավատալ Աստծուն» քարոզ թեմայով խոսեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Հիանալի էր ու խորհրդավոր մտնոլորտում` հանգստություն և հուզում էր տիրում:

Սա այն բացն էր, որ վաղուց զգում էի սրտումս: Եվ ես զգացի Աստծո շունչը: Չէի տեսնում սակայն հավատում էի նրա գոյությանը:

Հիշեմ Պողոս Առաքյալի խոսքերը. «Հավատքն անտեսանելի բաների նկատմամբ վստահությունն է»:

Տեր Հակոբը քարոզի ընդացքում իմ շատ հարցերին պատասխան տվեց: հասկացա, ….հավատում ենք Աստծուն, քանի որ ընդունում ենք նրա կատարելությունը և նրա օրինակը դարձնում ենք մեր առաջնային ձգտման նպատակակետ:

Ամեն փորձությունից դուրս գալու համար կամք և վճռականություն է հարկավոր. պարզաբանեց ՏԵր Հակոբը:

Պետք է դադարել ապրել անցյալով, պետք է ուղակի գործել ներկայով ու ներկայով ապրել:

Այսօր, 18: 00-ին Սուրբ Երրորդութունում տեղի կունենա արդեն հերթական Խոկման արարողությունը, որի ընթացքում Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը քարոզ կխոսի «Հոգեհանգստյան արարողության կարևորությունը» թեմայի շուրջ:
     Խոկման ավարտին կկատարվի հոգեհանգիստ` ներկաների մխիթարության և նրանց հանգուցյալ հարազատների հոգու փրկության համար:

Ինչպես միշտ ակնկալիքներս մեծ են: Ուրախ եմ, որ տուն կվերադառնամ հոգևոր նոր գիտելիքով և նոր լուսավորությամբ:

Տեր Հակոբին` առողջություն, ուժ և կարողություն եմ մաղթում` իր հոգևոր ծառայությունը մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան առաքելության շրջագծում առավել արդյունավետ իրականացնելու համար:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
1880 | 0 | 0
Facebook