Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դեմքերը ձանձրացնում են

16:37, perşembe, 25 ekim, 2012
Դեմքերը ձանձրացնում են
     Եթե ամեն երկրորդը լիներ անդեմ, կյանքը շատ ձանձրալի կլիներ, բայց առանց այդ էլ ձանձրալի է, երբ դեմքերն են ձանձրալի, դա ավելի վատ է..
     Երբ քայլում ես փողոցում ու տարբեր դեմք չես գտնում, բոլորը տարօրինակ են նայում քեզ, որովհետև նման չես իրենց: Խոսքս ցեմենտ-բետոն, եվրո-ռեմոնտ արած դեմքերի մասին է, որոնք օր օրի կատարելագործվում են ու դառնում գարշելի: Չեմ զարմանում, ուղղակի հոգնում ես ամենօրյա գույներից ու դեմքերից: Ուզում ես նոր գույն, նոր դեմք, որը արհեստական չլինի ու արհեստական չլինեն նաև մարդկային պարզ հարաբերությունները: Որ ամեն անգամ չլվացվես ու չքանդես այն ամենը, ինչ շքեղ է արտաքուստ, բայց հիմքերը խարխուլ են, ինչպես մեր հոգիները, և որ ամեն վայրկյան ապացուցում ենք, որ կենդանի անհոգիներ ենք: Ձանձրանում եմ արդեն այդքան խոսելուց, որովհետև գիտեմ, որ բան չեմ փոխում. կարդում են մարդիկ, ցավում, մտածում ու վերջ:
     Առավոտյան նորից այդ նույն դեմքերը, նույն անտարբերությունը, սառնությունը, նույն մտքերն ու խոսքերը... նույնն ու ձանձրալին...
     Գնամ լվացվեմ...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4140 | 2 | 0
Facebook