Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եվա Ռիվասը կրկին վիրահատվել է

Hrachik
Yazar:
Hrachik
20:50, cumartesi, 06 ekim, 2012
Եվա Ռիվասը կրկին վիրահատվել է

Եվա Ռիվասը, ով նախորդ տարվա մայիսին 'Գոհար' համույթի երևանյան համերգի գլխավոր փորձի ժամանակ որովայնի շրջանում սուր ցավեր էր ունեցել և անհապաղ վիրահատվել, Ռուսաստանում կրկին վիրահատության է ենթարկվել, - այս մասին Bravo.am-ին հայտնել է երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանը:

Նա տեղեկացրել է, որ երգչուհու` մեկ տարի առաջ ծագած հիվանդությունը սրացում է ունեցել. 'Ես, էթիկայից ելնելով, չեմ կարող հրապարակել մանրամասները: Միայն կարող եմ ասել` կանացի բավական լուրջ խնդիր էր: Այժմ Եվան վերականգնողական փուլում է և միաժամանակ մտածում է նոր անելիքների մասին':

Վալերի Սահարյանը նշել է, թե Եվայի հիվանդությունը ոչ մի պարագայում չի կարող պատճառ դառնալ բեմից հեռանալու համար. 'Իր նման երգչուհին պարզապես չի կարող առանց բեմի: Վերականգնողական փուլից հետո Եվան անպայման նոր ծրագրերով, նոր ասելիքով կներկայանա իր հանդիսատեսին':

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6734 | 1 | 0
Facebook