Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Օրվա ճիշտ սկիզբ

Hrachik
Yazar:
Hrachik
17:50, cuma, 05 ekim, 2012
Օրվա ճիշտ սկիզբ
     Դժվարությա՞մբ եք արթնանում՝ այն էլ բարկացած տրամադրությամբ․ ահա մի քանի խորհուրդ օրը ճիշտ և ուրախ սկսելու համար։
     Սունոլոգները (քնի խնդիրներով զբաղվող մասնագետները) պնդում են, որ արթնացումը պետք է հնարավորին չափ քիչ սթրեսային լինի։ Առաջին հերթին՝ դա տևականորեն չպետք է ձգձգվի։ Մենք հաճախ ենք արթնանում ու նորից քնում՝ նախօրոք զարթուցիչը դնելով 15 րոպեով ավելի ուշ ժամանակի վրա։ Սունոլոգները խորհուրդ են տալիս արթնանալ հենց առաջին ազդանշանից։ Նրանց կարծիքով՝ ավելի լավ է մի քանի րոպե քիչ քնել, քան արթնանալ ամբողջովին «ջարդված»։
     Դուք կարող եք զարթուցիչը բավական հեռու դնել, որպեսզի անջատելու համար ստիպված լինեք վեր կենալ անկողնուց։ Զարթուցիչի ձայնը ևս կարևոր է․ պետք է ընտրել հաճելի մեղեդի։ Իսկ եթե արդեն արթնացել եք, կատարեք ձգողական վարժություններ։ Կարող եք նայել հայելու մեջ ու ժպտալ ինքներդ Ձեզ։ Այնուհետև նախընտրելի է գնալ լոգարան և մարմնին թարմություն հաղորդել։
     Սակայն ինչպե՞ս ենք մենք վարվում։ «Մի կերպ եմ արթնանում․ մեկ-մեկ նույնիսկ զարթուցչի ձայնը չեմ լսում․ դրա համար արդեն 3 անգամ եմ արթնանում ՝ժամը 7-ին, (զարթուցիչս անջատում եմ ու նորից քնում) 7։30 և 7։40: Ապա սուրճ եմ ըմպում ու երաժշտություն լսում», -ասում է 20-ամյա Ռոզան։
     Ճիշտ է՝ սուրճը թարմություն է հաղորդում, բայց նախընտրելի է նախևառաջ նախաճաշել և նոր միայն սուրճ ըմպել. ասում եմ մասնագետները: 23-ամյա Լիլիթն էլ պատմում է՝ արթնանալուն պես անմիջապես շպարվում է և նոր միայն դուրս գալիս սենյակից։ Իսկ Անահիտի առաջին գործը, որն անում է արթնանալուց հետո, իր անկողինը հավաքելն է։ «Այդպես եմ անում, որպեսզի նորից չպառկեմ ու չքնեմ», -անկեղծանում է նա։
     Շատերն էլ արթնանալուն պես միացնում են իրենց համակարգիչները։ «Մինչև սաթս չստուգեմ, չտեսնեմ՝ ո՞վ ա գրել, ի՞նչ ա գրել, օրս օր չի լինի», - ասում է 16-ամյա Հակոբը։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5373 | 1 | 0
Facebook