Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սպասում

22:26, salı, 30 temmuz, 2013
     Միակ բանը, որ որոնելով չի գտնվում՝ սերն է: Նա գալիս է: Նա իջնում է երկնքից և Քրիստոսի պսակի նման բոլորում դեմքիդ: Իր գալուց առաջ նա զեփյուռի, ձյան, անձրևի, ծաղկունքի հետ ուղարկում է ազդանշան-դեսպան, որը խտտացնում է ռունգներդ, ալեկոծում սիրտդ և թողնում Սպասում, որը հավասար է հավատի: Դու այլևս գերի ես: Գիտակցում ես, որ ունես մարմին, ստամոքս, աչքեր, բայց մեկ էլ ներքևից, աներևույթ տեղից դեպի կոկորդդ է շարժվում մի գունդ, չես հասկանում զայրու՞յթ է դա,
     խղճահարություն, թե ամոթ, բայց այդ գունդը սեղմում է կոկորդդ, փակում աչքերդ, թուլացնում մարմինդ, ընկճում հոգիդ, թողնելով քեզ մի իրավունք ՝ անզորություն, կորածը ետ բերելու անհնարինություն, դառը արցունքներ: Այնքան պետք է այդպես շարունակվի, մինչև որ արցունքները նվազեն ու չորանան: Որքա՞ն կտևի դա: Նայած մարդուն, նայած սրտի...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3995 | 0 | 0
Facebook