Ես երբեք քեզ չեմ փնտրել տաճարներում.սակայն, օրհնյալ լինի աստված, ես դեռ չեմ սովորել վախիղ չդողալ այնտեղ, ուր քեզ գտնում եմ: Խնդրում եմ ների՛ր բոլոր նրանց, ովքեր քեզ հայհոյում են, անկասկած նրանք երբեք քեզ չեն տեսել, երբ հուսահատության մեջ են եղել:
Հասկացե՛ք վերջապես մարդիկ մարդկային ուրախությունները հեգնասեր են, արհամարհում են անգթորեն: Օ՜, Քրիստոս այս աշխարհի երջանիկները կարծում են, որ երբեք քո կարիքը չեն ունենալու: Ներիր, երբ նրանց հպարտությունը քեզ վիրավորում է . վաղ թե ուշ արցունքները կմաքրեն նրանց. խղճա նրանց, երբ կարծում են թե պաշտպանված են փոթորիկներից և քեզ դիմելու համար նրանք կարիք ունեն դժբախտության խիստ դասերի:
Իրականում մեր իմաստությունն ու կասկածամտությունը մեր ձեռքում մանկական մեծ խաղալիքներ են:
Մեր բոլոր կարճատև թշվառություններից ամենավատը քեզ մոռանալու փորձն է ՝ հանուն մեր սնափառության: Չէ՞ որ դու ինքդ էլ ես մարդ եղել: Տառապանքն է քեզ աստված դարձրել. իսկ մենք միայն փշերով պսակված ենք գալիս խոնարհվելու քո պատկերի առաջ, չէ՞ որ դու նահատակի նման չարչարվեցիր, որպեսզի դժբախտները սիրեն քեզ...
Ես սովորեցի ապրել քեզանով...