Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ն. Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանի բոլոր կրթական ռեսուրսներն արդեն հասանելի են հայ ճարտարագետներին

20:12, cuma, 07 haziran, 2013
Ն. Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանի բոլոր կրթական ռեսուրսներն արդեն հասանելի են հայ ճարտարագետներին
     Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Շարունակական կրթության կենտրոնում բացվեց "Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար" հեռավար հասանելիության կենտրոնը, որը հնարավորություն կտա հայ ճարտարագետներին հեռավար ուսուցման տարբերակով վերապատրաստման դասընթացներ անցնել Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանում և ստանալու համապատասխան որակավորման վկայագիր:
     Վերապատրաստման կենտրոնի հիմնադրումը հնարավոր է դարձել ճարտարագիտական համալսարանի և Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի միջև առկա սերտ համագործակցության շնորհիվ:
     Այսօր այդ համագործակցությունը վավերացվեց հուշագրով, որի համաձայն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության երկու խոշոր տեխնիկական համալսարանները կիրականացնեն համատեղ ուսումնական և գիտական նախագծեր, ուսումնամեթոդական, գիտական գրականության փոխանակում, դասախոսությունների անցկացման նպատակով փոխայցելություններ, գիտաժողովներ և երկու երկրների բարձրագույն տեխնիկական կրթական համակարգերի արդյունավետությանն ուղղված այլ միջոցառումներ:
     "Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար" հեռավար հասանելիության կենտրոնը, որի բացմանը մասնակցեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը, ՀՀ-ում «Россотрудничество» Դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Մարկ Կալինինը, Ն.Բաումանի անվան Մոսկվայի տեխնիկական համալսարանի Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ինստիտուտի առաջատար մասնագետ Սերգեյ Գայմանովը, բազմաթիվ գործարարներ և դասախոսներ, հնարավորություն կտա ունկնդիրներին ավելի քան 60 ուսումնական ծրագրերով հեռավար ուսուցման տարբերակով տեխնիկայի և տեխնոլոգիաների նոր ուղղություններով որակավորման բարձրացման դասընթացներ անցնել:
     Արդեն ձևավորվել է առաջին խումբը, որի մասնակիցները, օգտագործելով Ն. Բաումանի անվան տեխնիկական համալսարանի կրթական պաշարները, ուսումնական ձեռնարկները և ծրագրային միջոցները, կանցնեն «Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգեր» դասընթացի վերապատրաստման կուրս:
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5156 | 0 | 0
Facebook