Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Twitter-ը և Facebook-ը թողարկել են Google Glass-ի համար հավելվածներ

Test Testy3
19:44, cumartesi, 18 mayıs, 2013
Twitter-ը և Facebook-ը թողարկել են Google Glass-ի համար հավելվածներ
     Բլոգերի հայտնի ծառայությունը՝ Twitter-ը և խոշոր սոցիալական ցանց հանդիսացող Facebook-ը թողարկել են հավելվածներ Google ընկերության կողմից պատրաստվող ակնոց-համակարգիչ Glass-երի համար։
     Twitter հավելվածը թույլ է տալիս կարդալ և պատասխանել մյուս օգտատերերի գրություններին (թվիթերին), ինչպես նաև կիսվել նկարներով՝ արված Glass տեսախցիկով։ Facebook-ի հնարավորությունները առայժմ սահմանափակ են։ Հավելվածում կարելի է ավելացնել նոր գրություն, կիսվել նկարներով և նկարներին մեկնաբանություն թողնել։ Նկարներ ավելացնելուց օգտատերը կարող է որոշել նաև, թե ովքեր կարող են տեսնել նկարը։
     Glass-ի համար իր հավելվածն է ներկայացրել նաև Evernote-ն։ Հավելվածի օգնությամբ օգտատերերը կկարողանան պահպանել նկարներ և կարճ հոլովակներ, ինչպես նաև արտածել հիշեցումները Glass-ի էկրանին։
     Այս և այլ հավելվածները ներկայացվել են Սան-Ֆրանցիսկոյում կայացած Google-ի կոնֆերանսին։ Կոնֆերանսին իրենց հավելվածներն են ներկայացրել նաև CNN հեռուստաընկերությունը, Elle ամսագիրը և Tumblr-ը։
     Ակնոց-համակարգիչները հավանաբար վաճառքի կհանվեն այս տարվա վերջին։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2679 | 0 | 0
Facebook