Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Էստակադային ճանապարհով պետք է բացառվի ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի և թմրանյութերի տեղափոխումը

17:26, pazartesi, 25 eylül, 2023
Էստակադային ճանապարհով պետք է բացառվի ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի և թմրանյութերի տեղափոխումը
    
Եկել է ժամանակը որոշում կայացնելու, իսկ դրանից խուսափումը և ընտրության չկատարումը Հայաստանի Հանրապետությանը կբերի աղետալի վիճակի ...
    
     Հարգելի ընդդիմադիր կուսակցություններ՝
Հաշվի առնելով տարածաշրջանում՝ և մասնավորապես Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, տեսնելով միջազգային հարաբերություններից անբողջովին անտեղյակ իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, որը նոր ռազմական ագրեսիայի վտանգի առաջ է կանգնեցրել Սյունիքին՝ կենսական անհրաժեշտություն է առաջանում գտնելու իրատեսական և հնարավորինս քիչ ցավալի դիվանագիտական լուծումներ, որոնք կչեզոքացնեն ադրբեջանա-թուրքական նոր ռազմականագրեսիայի վտանգը Սյունիքի վրա։ Քանի որ Միջազգային հանրույթի համար Ադրբեջանի դեմ գործողությունները սահմանափակվում են միայն «մտահոգիչ» կոչերով և Հայաստանի դե-յուրե դաշնակից Ռուսաստանը սիրախաղի մեջ է մտել Թուրք-ադրբեջանական դաշինքի հետ՝ ստեղծված իրավիճակում կա երկու ճանապարհ.
    
    
1-ին ճանապարհ՝
    
    
— Պահպանելով Հայաստան-Իրան ցամաքային կապը և, դա համարելով Հայաստանի Հանրապետության կարմիր գծերից մեկը՝ ընդամենը 10 մետր լայնությամբ էստակադային ճանապարհի տրամադրումը, որը պետք է ունենա 15 հոգուց բաղկացած մաքսային ծառայություն, որի հայկական կողմում կանգնած կլինեն 3 Հայաստանի, 3 Իրանի և 3 որևէ ԵՄ երկրի մաքսային ծառայողներ, իսկ Ադրբեջական կողմում կլինեն Թուրքական և Ադրբեջանական 3-ական մաքսային ծառայողներ՝ իրականացնելու Էստակադային ճանապարհի վերահսկողությունը։
     Էստակադային ճանապարհով պետք է բացառվի ցանկացած տեսակի զենքի, զինամթերքի և թմրանյութերի տեղափոխումը։ Հանդիսանալով դրա գլխավոր շահառուն՝ էստակադային ճանապարհի անբողջ շինարարությունը պետք է հոգա Ադրբեջանի հանրապետությունը եվ դրա օգտագործման համար տրամադրի X գումար Հայաստանի Հանրապետությանը։
    
    
2-րդ ճանապարհ՝
    
    
Իրատեսական գնահատելով ՀՀ ռազմական ներուժը և դաշնակիցների բացակայությունը՝ Սյունիքի վրա սպասվող լայնածավալ պատերազմը դառնում է անխուսափելի, և մոտ ապագայում այն տեղի ունենալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը կորցնելու է ոչ միայն Ադրբեջանը - Նախիջևանին կապող միջանցք, այլ նաև անբողջ Սյունիքի մարզը՝ տալու ենք հազարավոր զոհեր, ունենալու ենք տասնյակ հազարավոր վիրավորներ, իսկ հաջորդ ռազմական լայնածավալ ագրեսիայի վտանգի տակ ենք դնելու Գեղարքունիքը, Երևանը և ՀՀ այլ մարզեր.
«Հանրային Ձայն» կուսակցությունը գնահատելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, ՀՀ ռազմական ներուժը, միջազգային հանրույթի «մտահոգված» կոչերը, դաշնակիցների բացակայությունը՝ ընտրում է 1-ին ճանապարհը, համարելով այն ստեղծված իրավիճակում դիվանագիտական հնարավորինս ամենաքիչ ցավոտ լուծում.
    
    
- Եկել է ժամանակը որոշում կայացնելու, իսկ դրանից խուսափումը և ընտրության չկատարումը՝ Հայաստանի Հանրապետությանը կբերի աղետալի վիճակի։
     «Հանրային Ձայն» կուսակցությունն առաջարկում է կազմակերպել քննարկում Հանրային Հեռուստաընկերության եթերում՝ հրավիրելով բոլոր իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցություներին և լսել նրանց կարծիքը թե ո՞ր ճանապարհն են նախընտրում՝ 1-ին, թե՞ 2-րդ և, որպես Հայաստանի Հանրապետության խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի տեսակետ՝ ստեղծել ճանապարհային քարտեզ, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած սպասվելիք նոր աղետը չեզոքացնելու համար.
    
    
Հարգանքներով՝
«Հանրային Ձայն» կուսակցություն
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
853 | 0 | 0
Facebook