Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից արդեն 400 կմ քառակուսի գրավել են

13:00, çarşamba, 27 eylül, 2023
Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից արդեն 400 կմ քառակուսի գրավել են
    
Թուրքիան արդեն ավելի քան 8 տարի է՝ գրավել է Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Երեք հատ Սյունիքի մարզի տարածքի չափ հող (քարտեզի վրա կանաչ գույնով) ։
     Բայց շարունակում է պնդել, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Նման հայտարարությունները չեն խանգարում կատարել ռազմական նվաճումներ։
Նույնն էլ անում է հիմա Ադրբեջանը։ Ասում է, որ իրենք չունեն «աչք» մեր տարածքի վրա, բայց 2020 նոյեմբերից Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից արդեն 400 կմքառակուսի գրավել են։ Ու կշարունակեն գրավել։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիև-փաշինյան հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունը սկսել է որոշակի խաղաղասիրական ուղերձներ հղել, որը ունի մեկ նպատակ. թուլացնել ներհայաստանյան բողոքի ալիքը, որը թույլ կտա, որ իրենց հայաստանցի գործընկերը շարունակի հանձնել նոր տարածքներ ու կատարի այլ նախապայմաններ։
Խնդրում եմ, մի՛ տրվեք թուրք-ադրբեջանական գործիչների քարոզին։ Նայե՛ք նրանց գործերին։ Իսկ իրենք պատրատսվում են Հայաստանի նոր տարածքների նվաճմանը։

    
Ամենակարևոր և ստուգված լուրերը ես գրում եմ իմ թելեգրամ ալիքում, բաժանորդագրվե՛ք՝ t.me/varuzhandragoman

     պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1237 | 0 | 0
Facebook