Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՎԵՐՋԻՆ ԴՈՒՌԸ

12:55, pazar, 12 mart, 2023
ՎԵՐՋԻՆ ԴՈՒՌԸ

«Ես առավել ուսյալ կլինեմ իմ մահվան օրոք, քան կենդանության», - «Վերջին դուռը» գրքում ասում է Շառլ Ազնավուրը, և էլի բաներ, որոնց տարիների հոսքում հանգել է շանսոնիեն․

․ Յուրաքանչյուր գրքից մնացել է մի փոքր բան, բոլորովին աննշան, որը, ավելանալով շատուշատ ուրիշներին, ինձ հնարավորություն է տվել դառնալ եթե ոչ կիրթ, ապա գոնե գրչի մարդ։

․ Մինչև ապագա ալբոմի ձայնագրումն անընդհատ այստեղ-այնտեղ բառեր եմ փոխում։ Ոչ թե կատարելապաշտ, ավելի շուտ ինքս իմ հանդեպ առաջին կարգի քթի մազ եմ։


    

․ Տեքստերն ինձ համար ամեն ինչից կարևոր են, շատ ավելի, քան երաժշտությունը։

. Ես բառերին հագցրի երաժշտական նոտաներ նախքան հասկանալը, որ բառն ինքը երաժշտություն է։

․ Ժամանակին բացառապես ծառայում էի հանդիսատեսին, այսուհետ ծառայում եմ լեզվին։

․ Մի ժամանակ սյուժեն էր ինձ գրավում և դրդում գրել․ հիմա սյուժեն սոսկ երգի հիմքն է։ Իսկական ժանյակը ֆրազներն ու բառերն են։

․ Բառը, միայն մեկ բառը կարող է որոշել մի ամբողջ երգի բովանդակությունը։

․ Կարող ես լինել զուսպ, նույնիսկ ամոթխած մարդ, բայց արտահայտվել ամեն նյութի շուրջ։ Երբ ես ասում եմ ամեն նյութ, նկատի չունեմ միայն վիճահարույց կամ անվայելուչ նյութերը։

․ Երգիչը մշակ է, եթե չաշխատի, ցանքս չանի իր պարտեզում, մի օր նրա դաշտը՝ երգը կչորանա և պտուղ չի տա։

․ Կանացիության այն մասը, որ ամեն մի տղամարդ ամփոփում է իր մեջ, բոլորովին իմաստ չունի ժխտել։

․ Ճակատագիրն ինքնիրեն չի կառուցվում պատահականության հրաշքով։ Պետք է ճակատագրին օգնել, սիրաշահել, դիմակայել։

․ Քարոզներ մի կարդացեք ձեզ ցուցադրելու համար․ վաղ թե ուշ այն ձեր գլխին կընկնի։

․ Ոչ ամենագետ եմ, ոչ մտավորական, ավելի շուտ ջանասերի մեկը, և ինչ ինձ չեն սովորեցրել, փորձել եմ միայնակ անել։

․ Ավելի լավ է ամեն օր նախապատրաստվես երջանկությանդ ավարտին, այլապես անկումը սարսափելի, ես կասեի՝ անտանելի կլինի։

․ Միայն երիտասարդները կարող են իրենց թույլ տալ դատողություն անել, դատապարտլ իրենց ժամանակն ու դարը և կարծել, թե ամեն ինչ գիտեն։ Հետո ուշ է, ծերանում ես, հայտնաբերում սեփական անգիտությունդ, բայց նաև իմաստնությունդ։

․ Ծերության օրերը ավերակված չապրելու միակ միջոցը ինքդ քեզնով զբաղվելն է։

․ Չարությունից կարող ես թոթափվել, հիմարությունից՝ երբեք։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2338 | 0 | 0
Facebook